Գենետիկա․
Չեմ վիճի. Ժառանգականությունը շատ բան է որոշում, բայց ոչ ամեն ինչ։ Եվ նույնիսկ լավ գենետիկայի ֆոնի վրա կարող է լինել մազաթափություն։ Այնուամենայնիվ, որոշ գեների մուտացիաները որոշում են մազերի ֆոլիկուլների զգայունության բարձրացումը արտաքին և ներքին միջավայրի բացասական գործոնների նկատմամբ: Սա կարող է հանգեցնել ճաղատության:
Բայց մնացած գործոնների վրա մենք ինքներս կարող ենք ազդել։
Դուք ապրում եք ցուրտ, խոնավ կլիմայում՝ որտեղ քիչ են արևոտ օրերը: Այդ դեպքում միանգամայն հնարավոր է, որ դա լավագույն միջոցը չէ Ձեր ինքնազգացողության, այդ թվում՝ մազերի վիճակի համար։ Բայց երբ խոսքը վերաբերում է առողջությանը, գուցե արժե՞ փոխել Ձեր բնակության վայրը: Կամ գոնե ավելի հաճախ դուրս գալ այնտեղ, որտեղ կլիման լավ է:

Ձեր սննդակարգն այնքան էլ առողջ չէ: Դուք ծխո՞ւմ եք։ Ունե՞ք քրոնիկական հիվանդություններ և շա՞տ դեղորայք եք ընդունում: Այս դեպքում կարելի է միայն երազել շքեղ մազերի մասին։ Բայց միգուցե արժե՞ փորձել փոխել գոնե սննդակարգը։ Միայն այս քայլը օրգանիզմին մի փոքր հանգստություն կտա։ Իսկ մազերը միայն կշահեն։
Քուն և սթրես. Մազերի որակի վրա ամենաուղղակի կերպով ազդում է քունը և սթրեսը։ Եթե սովորենք հաղթահարել սթրեսը և անքնությունը, մազերը նույնպես ավելի լավ տեսք կունենան։

Այսպիսով, կոնկրետ ի՞նչ կարող եք անել հենց հիմա․
Տվեք Ձեզ 5 րոպե ազատ ժամանակ։ Նստեք կամ կանգնեք, բաց թողեք Ձեր մազերը, եթե դրանք երկար են։ Ձեր բոլոր մատները անցկացրեք մազերի միջով, ապա բռնեք արմատներից և սկսեք Ձեր մազերը գլխից մի փոքր վեր քաշել: Այն պետք է լինի հաճելի ձգում՝ առանց ցավի։ Նման շարժումներով ճակատից անցեք գլխի հետևի մասը և ադպես շարունակ։

Ապա երկու ձեռքերով բռնեք Ձեր մազերը արմատներից, մի ձեռքը շարժեք առաջ՝ դեպի ճակատը, իսկ մյուսը՝ ետ՝ դեպի գլխի հետևը։ Պահեք այսպես մոտ 30 վայրկյան։ Առանց Ձեր մազերը բաց թողնելու, փոխեք ձեռքերի ուղղությունը։ Կրկին պահեք 30 վայրկյան։ Բաց թողեք։ Մատները մազերի միջով անցկացրեք «փոցխի» պես և մի քանի անգամ այդպես տարեք գլխի ամբողջ մակերեսով՝ ճակատից մինչև գլխի հետևը։ Եթե նման մերսում կատարեք ամեն օր, ապա արդյունքը Ձեզ սպասեցնել չի տա։
Հոդվածը հիմնված է գիտական հետազոտությունների և անձնական փորձի վրա։ Առողջական ցանկացած խնդրի դեպքում դիմե՛ք բժշկի։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն