Ճաքած կրուկներն այնքան էլ անվնաս չեն, որքան թվում է առաջին հայացքից։ Փոքր ճաքերը կարող են խորանալ, արյունահոսել և ցավեցնել քայլելիս: Կրունկների ճաքեր կարող են առաջանալ, երբ օրգանիզմում ցինկի և օմեգա-3 ճարպաթթուների պակաս կա: Կալցիումը նույնպես մեծ նշանակություն ունի ճաքերի առաջացումը կանխելու համար։

Ի՞նչը կարող է օգնել այս խնդրի դեպքում․
Յուղեր
Տարբեր բուսական յուղեր կարող են օգտակար լինել, ինչպիսիք են կոկոսի, ձիթապտղի և քնջութի յուղերը:
Լավագույն էֆեկտի համար պրոցեդուրան կատարեք գիշերը՝ քսեք կրուկներին սկրաբ, ապա լվացեք և չորացրեք սրբիչով։ Որից հետո կրունկներին քսեք յուղ, հագեք բրդյա գուլպաներ և պառկեք քնելու։ Առավոտյան կնկատեք, որ կրունկները շատ ավելի փափուկ են դարձել։

Պիլինգ
Սա մահացած մաշկը հեռացնելու միջոց է։ Դուք կարող եք շերտազատել սկրաբով` խառնելով բրնձի ալյուրը մի քանի ճաշի գդալ մեղրի և խնձորի քացախի հետ: Եթե առկա են խոր ճաքեր, խորհուրդ է տրվում ավելացնել նաև մեկ ճաշի գդալ ձիթապտղի կամ նուշի յուղ։ Նախքան շերտազատող սկրաբը քսելը, ոտքերը 10 րոպեով թողեք տաք ջրի մեջ։

Մեղրամոմ
Ավելի լուրջ դեպքերի համար օգտագործվում են մեղրամոմի վրա հիմնված բուժում: Միավորել հալված մոմը կոկոսի կամ մանանեխի յուղի հետ։ Թողեք սառչի սենյակային ջերմաստիճանում։ Լավագույն արդյունքի համար կրկին խորհուրդ է տրվում միջոցը կիրառել քնելուց առաջ։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն