Ճարպի կուտակում կոնքերի, ոտքերի և որովայնի հատվածում. մեղավոր են այս 7 մթերքները

Այն, թե ինչպես է ճարպը կուտակվում և բաշխվում ամբողջ մարմնում, կապված է որոշակի գործոնների հետ: Հորմոնալ անհավասարակշռությունը, սնուցումը և գենետիկան հատկապես ազդում են դրա վրա: Ճարպը կարող է տարածվել ազդրերի, ոտքերի և որովայնի հատվածներում, և դա կախված է նաև Ձեր մարմնի տեսակից և գենետիկայից:

Ազդրերի, որովայնի և ոտքերի հատվածում ճարպի կուտակումը կարող է շատ արագ լինել։ Եթե ​​Դուք ուտում եք ծանր և առատ սնունդ, ապա ճարպը գրեթե անմիջապես մտնում է արյան մեջ: Մարմնի ճարպի կիրառման գործընթացը սկսվում է ընդունելուց միայն մեկ ժամ անց: Եվ երեք ժամ հետո ավելորդ ճարպը վերամշակվում է օրգանիզմի կողմից և փաթեթավորվում հյուսվածքի մեջ՝ պահեստավորման համար: Հատկապես ազդրերի, որովայնի և հետույքի հատվածում։

Մենք կնշենք ապրանքների ցանկ, որոնք մեծացնում են ազդրերի, որովայնի և ոտքերի հատվածները․

1. Ոչ ալկոհոլային և գազավորված ըմպելիքներ

Հետազոտությունների համաձայն՝ այս տեսակի հեղուկը նպաստում է կանանց մարմնի ճարպի կուտակմանը, հատկապես ազդրերի հատվածում:

2. Պաղպաղակ

Պաղպաղակի մեջ ճարպի և շաքարի համադրությունը ավելորդ ճարպի կուտակման հիմնական պատճառներից է հատկապես որովայնի և ազդրերի հատվածում։

3. Կարմիր և վերամշակված միս

Հետազոտությունը ցույց է տվել, որ մեծ քանակությամբ վերամշակված կարմիր մսի օգտագործումը, ինչպիսիք են երշիկեղենը, բեկոնը, սալյամին և այլ մթերքներ, կապված են քաշի ավելացման հետ: Մսի օգտագործումը կրճատելը նշանակում է, որ Ձեր կալորիաների ընդունումը նվազում է, և դա կօգնի վերահսկել Ձեր քաշը: Ընտրեք այլ տեսակի սպիտակուցներ, ինչպիսիք են ձուկը և հավը, և բուսական սպիտակուցը, օրինակ՝ հատիկները:

4. Կարտոֆիլ

Կարտոֆիլը կնպաստի քաշի ավելացմանը։ Անկախ նրանից, թե դա ֆրի է, կարտոֆիլի պյուրե թե թխած վիճակում, դրանք ածխաջրերով հարուստ մթերքներ են: Հետազոտության համաձայն, երբ չափից ավելի շատ է սպառվում, մարմինը արագորեն քաշ է ստանում: Ջեռոցում պատրաստված քաղցր կարտոֆիլն ավելի առողջարար տարբերակ է:

6. Պանիր

Ուտեստները, որտեղ պանիրն առաջնահերթ է, կարող են համեղ լինել։ Սակայն այս մթերքների կանոնավոր օգտագործումը կարող է արագացնել քաշի ավելացումը:

7. Վերամշակված հյութեր

Հետազոտության համաձայն՝ ապացուցված է, որ եթե կանոնավոր կերպով օգտագործեք այս ըմպելիքը, այն կարող է գիրություն առաջացնել: Դրանք պարունակում են առանց մանրաթելերի սախարոզա, հետևաբար ակտիվացնում են ազդրերի, որովայնի և մարմնի այլ մասերում ճարպի կուտակման գործընթացը։ Եվ նաև հրահրում են տարբեր հիվանդությունների զարգացում:

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: