Ձեր օրգանիզմում վիտամին C-ի պակասի մասին վկայող նշաններ, որոնք ոչ մի դեպքում չպետք է անտեսեք

Վիտամին C-ն (ասկորբինաթթու) ջրում լուծվող վիտամին է, որը կարգավորում է օրգանիզմում օքսիդացումը, վերականգնողական պրոցեսները և ուժեղացնում է օրգանիզմի կարողությունը տարբեր հիվանդությունների դեմ պայքարելու համար:

Ձեր օրգանիզմում վիտամին C-ի պակասի նշաններ.

  • թույլ իմունիտետ — դրա պատճառով Դուք հաճախ հիվանդանում եք,
  • ցավ լնդերի հատվածում և արյունահոսություն,
  • մաշկի խնդիրներ — չոր, ձանձրալի մաշկ,

  • մազերի կորուստ,
  • թույլ եղունգներ,
  • ցավ հոդերում,
  • քնի խանգարումներ,
  • քթի արյունահոսություն,
  • տեսողական սրության խանգարումներ,
  • տրամադրության խանգարումներ,

  • կենտրոնացման խանգարումներ,
  • անոթային հիվանդություններ,
  • նյարդային համակարգի հետ կապված խնդիրներ, դյուրագրգռություն,
  • Վիտամին C-ի երկարատև դեֆիցիտի դեպքում կարող է զարգանալ լնդախտ հիվանդությունը։

Լնդախտ հիվանդության հիմնական նշանները.

  • Քթից արյունահոսություն, լնդերի և բերանի խոռոչի արյունահոսություն։
  • Խնդիրներ մաշկի հետ — հեմոռագիկ ցան փոքր կետերի տեսքով։

Վիտամին C-ի բնական աղբյուրները՝

Կիվի, ելակ, սեխ, կաղամբ, կարմիր կաղամբ, նարինջ, քաղցր պղպեղ, բրոկկոլի, արքայախնձոր, խնձոր, սոխ, լյարդ, գրեյպֆրուտ: Վիտամին C-ի պակասի հիմնական պատճառը անհավասարակշիռ սննդակարգն է։ Շնչառական հիվանդությունների դեպքում վիտամին C-ի կարիքը մեծանում է, ուստի այն շատ անհրաժեշտ է։

Կերեք վիտամին C-ով հարուստ մթերքներ, այդ դեպքում Դուք կկարողանաք դիմակայել ցանկացած հիվանդության։ Մեծահասակների համար որպես կանխարգելում օգտագործեք ասկորբինաթթու դրաժի տեսքով, օրական 1-2 դրաժե: 5 տարեկանից սկսած երեխաների համար օրական 1 դրաժե։ Երբեք մի զբաղվեք ինքնաբուժությամբ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: