Հրաշալի միջոց, որը հեշտությամբ կպայքարի մազաթափության դեմ

Երբ մազերս սկսեցին թափվել, սկզբում ես դրան ոչ մի կարևորություն չէի տալիս, մտածում էի, որ սա ժամանակավոր գարնանային սրացում է, և շուտով ամեն ինչ կվերադառնա իր բնականոն հունին։ Բայց երբ ես նկատեցի մազերի խտության իրական նվազում, իսկ ավելի ուշ ընկերներս սկսեցին հարցեր տալ, թե ինչ է պատահել մազերիս հետ, սկսեցի անհանգստանալ։

Կարևոր է. եթե Ձեր մազերը թափվում են, ապա առաջին հերթին դիմեք մասնագետի․

Իհարկե, առաջին հերթին ես այցելեցի բժշկի և տարբեր անալիզներ հանձնեցի։ Բժշկի նշանակմամբ մի քանի ամիս տարբեր դեղահաբեր օգտագործեցի, սակայն ոչինչ չօգնեց։  Որոշ ժամանակ անց, այցելելով մեկ այլ ծանոթ բժշկի նրա կողմից ընդամենը երկու պարզ խորհուրդ ստացա։

Խորհուրդ 1․ 

Առաջին բանը, որն առաջարկեց ինձ բժիշկը, դա ամեն օր գլխի մերսում կատարելն էր։ Նա ինձ խորհուրդ տվեց գնել սովորական մերսող սանր՝ կլորացված ատամներով։ Ընդհանուր առմամբ ատամները չպետք է սուր լինեն։ Ամեն երեկո, առնվազն 2-3 րոպե, այդ սանրով մերսում էի գլխամաշկս՝ շրջանաձև շարժումներով։

Կարևոր է. մերսման ժամանակ կարևոր է, որ գլխամաշկը շարժվի, այլ ոչ թե սանրի ատամները պարզապես անցնեն մաշկի վրայով:

Խորհուրդ 2 

Անմիջապես ուզում եմ ասել, որ այս խորհուրդը հարմար չէ նրանց համար, ովքեր արյան բարձր ճնշում ունեն։ Ընդհանուր առմամբ, բժիշկը խորհուրդ տվեց մատները քսել ականջի բլթակներին և շրջանաձև շարժումներով մերսել։ Երբ ականջները կարմրեն մերսումը բավական կլինի։ Նման մերսումից հետո մազերի ֆոլիկուլների սնուցումը լավանում է (արյան շրջանառության բարելավման շնորհիվ)։ Քանի տարի է անցել այս խորհուրդները ստանալուց հետո, և ես դեռ անում եմ վերը նշված խորհուրդները:

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: