Կոսմետոլոգները հավաստիացնում են, որ սովորական գազարը միջոց է, որը կարող է երկար տարիներ երկարացնել Ձեր երիտասարդությունը:

Ես ուզում եմ կիսվել մի հրաշք միջոցով, որը կատարելապես հարթեցնում է մաշկն ու կնճիռները:

- Միջին չափի գազար
- Ալոե-Վերա գել — 1 թեյի գդալ
- Թարմ կիտրոնի հյութ — 5 կաթիլ
- Կարտոֆիլի օսլա — 2 թեյի գդալ
- Ձիթապտղի յուղ — 1 թեյի գդալ:
Պատրաստումը.
Գազարն անցկացրեք քերիչով, հյութը ճզմեք: Ձեզ հարկավոր է մեկ ճաշի գդալ թարմ գազարի հյութ: Գազարի հյութին ավելացրեք ալոեի գել, կիտրոնի հյութ և խառնեք:
Ավելացրեք կարտոֆիլի օսլա և ամեն ինչ մանրակրկիտ խառնեք: Վերջում ավելացրեք մեկ թեյի գդալ ձիթայուղ և խառնեք։ Պատրաստ է։

Դեմքի և պարանոցի նախապես մաքրված մաշկի վրա քսեք արդյունքում պատրաստված դիմակը և թողեք 15 րոպե: Դրանից հետո լվացեք տաք ջրով և անհրաժեշտության դեպքում քսեք սնուցող կրեմ: Կամ մեղմացրեք մաշկը նախընտրած յուղով: Այսպիսի դիմակ պատրաստեք և օգտագործեք ամեն օր երկու շաբաթվա ընթացքում: Ձեր մաշկը Ձեզ կասի «շնորհակալություն»:
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն