Կիտրոնի հյութի օգտագործման եղանակներ, որոնք  քչերին են հայտնի

Կիտրոնները հարուստ են սննդանյութերով, ինչպիսիք են վիտամին C-ն, կալիումը, ֆոլաթթուն, վիտամին B6-ը, կիտրոնաթթուն և սննդային մանրաթելերը և ալն: Իրականում, դրանք կարող են օգտագործվել հատուկ առողջական խնդիրների բուժման համար:

Կիտրոնի տաք ջուր

Կիտրոնի հյութը բազմաթիվ առողջարար օգուտներ է տալիս, և մենք արդեն ծանոթ ենք դրանցից մի քանիսին: Այսպիսով, ինչո՞ւ չեք քամում թարմ կիտրոնի հյութը մի բաժակ ջրի մեջ, որպեսզի քաղեք հետևյալ օգուտները:

1. Ազատվեք զկռտոցից․

2. Խթանում է հաստ աղիքի առողջությունը, քանի որ սննդային մանրաթելն այն հիմնական սննդանյութն է, որն աջակցում է հաստ աղիքի և մարսողական տրակտի առողջությանը:

3. Կանխում է բակտերիաների աճն ու վարակումը․

4. Բուժում է կոկորդի ինֆեկցիաները․

5. Օգնում է ամրապնդել իմունային համակարգը։ Գիտականորեն ապացուցված է, որ հնարավոր վարակները շատ ավելի քիչ են տևում, երբ Ձեր սննդակարգում բավարար քանակությամբ վիտամին C կա: Կիտրոնի հյութն օգնում է իմունային անբավարարության դեպքում վիտամին C-ի բարձր պարունակության և վարակի ժամանակ թուլացած բջիջները ամրացնելու ունակության պատճառով:

6. Վերացնում է սրտխառնոցը։

Կիտրոնի սառը ջուր 

Կիտրոնով սառը ջուր խմելով՝ Դուք հսկայական օգուտներ կքաղեք և կբարելավեք Ձեր ընդհանուր առողջությունը:

7. Սննդի հետ օգտագործելու դեպքում այն ​​նվազեցնում է արյան մեջ շաքարի մակաարդակը․

8. Դրական ազդեցություն հիպերտոնիա ունեցող մարդկանց վրա․

9. Որպես հակաբորբոքային միջոց՝ կիտրոնի հյութը կարող է թեթևացնել հոդացավը․

10. Բուժում է միզուղիների վարակները՝ իր միզամուղ ազդեցության շնորհիվ․

Խտացված կիտրոնի հյութ

11. Հիանալի է աղցաններ պատրաստելու համար, քանի որ այն յուրահատուկ համ է հաղորդում: Բացի այդ, կիտրոնն ունի ցածր կալորիականություն և հարուստ է նատրիումով, ինչը դրանք դարձնում է իդեալական աղի փոխարինող:

12. Այն ազատում է այրոցից, քանի որ թթվային կիտրոնի հյութը հավասարակշռում է pH մակարդակը:

13. Այն աշխատում է բերանի խոռոչի բնական լվացման պես՝ հոտ առաջացնող բակտերիաները սպանելու և թարմ հոտ թողնելու ունակության շնորհիվ։

14. Վերացնում է թեփը․ մերսելով գլխամաշկը կիտրոնի հյութով կվերացնեք թեփը։ Պրոցեդուրան կատարեք մազերը լվանալուց հետո։

15. Ազատվեք ատամի ցավից՝ մերսելով լնդերը։

16. Կիրառեք միջատների խայթոցների դեպքում, քանի որ այն հանգստացնում է քորը և բուժում է խայթոցը՝ իր անալգետիկ հատկության շնորհիվ:

17. Բուժեք խնդրահարույց պզուկները․ կիտրոնի հյութը բամբակի օգնությամբ քսեք անմիջապես բշտիկի վրա։

18. Կիտրոնները հիանալի միջոց են տան օդը թարմացնելու համար:

19. Հազարը լվանալիս ջրին ավելացրեք կիտրոնի հյութ և մեկ ժամով դրեք սառնարանում, այս կերպ աղցանը շատ համեղ կստացվի։

20. Սպիտակ հագուստները նախապես լցրեք կիտրոնի հյութի և սոդայի  լուծույթի մեջ և թողեք այն մոտ կես ժամ: Այն հիանալի կսպիտակեցնի իրերը։

21. Մաքրեք խոհանոցային տախտակները՝ կիտրոնի մի կտոր քսելով տախտակի վրա: Կիտրոնի հյութը կսպանի բակտերիաները և միաժամանակ կվերացնի տհաճ հոտերը։

22. Կիտրոնի հյութը կտրատած ավոկադոյին վառ կանաչ գույն կտա, քանի որ կիտրոնը կդանդաղեցնի օքսիդացման գործընթացը:

23. Սառնարանից վերացրեք տհաճ հոտերը՝ կիտրոնի հյութով մաքրելով դարակները։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: