Կարմիր հաղարջը բուժում է երիկամները․ ահա, թե ինչպես

Կարմիր հաղարջը սովորաբար հասունանում է հունիսի վերջին: Ուստի շտապում եմ տեղեկացնել Ձեզ, որ այս հատապտուղը հիանալի միջոց է երիկամների քարերի դեմ:  Ավելին, բաղադրատոմսը պարզ է և հասանելի, այն ինձ մի կին առաջարկեց՝ իմանալով, թե ինչպես եմ տառապում այս հիվանդությունից. ցավի պատճառով չէի կարող նստել կամ պառկել:

Այսպիսով, կարմիր հաղարջը լցրեք լիտրանոց բանկայի մեջ մինչև կեսը, մանրացրեք, ավելացրեք 1 ճ. գդալ շաքարավազ և լցրեք բանկան եռացրած սառեցրած ջրով: Դրեք տաք տեղում՝ խմորման համար:  Առաջին խմորումը կսկսվի երկրորդ օրը, այնուհետև ամեն օր քամեք թուրմը: Պղպջակների հայտնվելուն պես դեն նետեք հատապտուղները և խմեք ըմպելիքը. Վե՛րջ, պատրաստ է խմելու:

Կրկնակի պատրաստման համար  մի՛ լվացեք բանկան, այն ավելի արագ կխմորվի: Խմեք օրական երեք անգամ. առավոտյան դատարկ ստամոքսին, լանչի ժամանակ` ուտելուց 30 րոպե առաջ, երեկոյան` քնելուց առաջ: Օրվա ընթացքում անհրաժեշտ է խմել ամբողջ թուրմը՝ բաժանելով այն 3 հավասար մասերի:

Ընդունեք ամեն օր, առանց ընդհատումների, որպեսզի օրգանիզմը կուտակի բուժիչ նյութերը, որոնք անհրաժեշտ են երիկամներից քարերը հեռացնելու համար: Ընթացակարգը կպահանջի մոտավորապես 8-10 կգ կարմիր հաղարջ: Օգտագործելուց առաջ խորհրդակցեք Ձեր բժշկի հետ:

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: