Տնային թեստը կօգնի Ձեզ պարզել՝ արդյոք ունեք կանդիդոզ: Պարզ, արագ և արդյունավետ: Կանդիդայի հայտնաբերման համար այս թեստի ծագումը հստակ հայտնի չէ, բայց այն օգտագործվել է երկար ժամանակ և շատ հուսալի՝ կանդիդայի սնկերի առկայությունը գնահատելիս: Սրանց քանակի աճն առաջ է բերում բ քրոնիկ սթրես, ինչպես նաև շաքարախտ:

Կարևոր է հասկանալ, որ մարդկանց մեծամասնությունն արդեն մարսողական տրակտում ունի կանդիդոզ: Դա միկրոօրգանիզմ է, որը բնականաբար առկա է մեր աղիքներում: Դա հավասարակշռված համակարգի մի մաս է, որն օգնում է մարսել սնունդը և մնալ մարզավիճակում ու լավ զգացողություն ունենալ:
Թեստ՝ կանդիդոզի հայտնաբերման համար․
Առավոտյան արթնանալիս (մի՛ մաքրեք Ձեր ատամները, մի՛ լվացեք բերանը, մի՛ խմեք ոչինչ) առաջացրեք մի քիչ թուք և թքեք այն մաքուր բաժակի ջրի մեջ:
1-30 րոպե հետո նայեք բաժակի մեջ: Եթե ջուրը պղտորված է, կամ եթե թուքն ընկղմվել է հատակը, ապա կարող է առաջացած լինել կանդիդոզի խնդիր: Առողջ թուքը պարզապես լողում է ջրի վերևում :

Կանդիդոզը սկսվում է հաստ աղիքից: Ժամանակի ընթացքում, երբ այս սնկի խմորիչը բազմապատկվում է, այն սկսում է արտագաղթել մարսողական համակարգի միջոցով՝ տեղափոխվելով բարակ աղիքներ, այնուհետև դեպի ստամոքս (փքվածություն, ստամոքսի խանգարում), կերակրափողի և բերանի միջով:
Եթե դրանք չափից շատ են, ապա լեզվի վրա և բերանի ներսից կարելի է տեսնել սպիտակ նստվածք: Եթե կանդիդոզը չի վերահսկվում, կարող է արյան մեջ թողնել տոքսիններ և առաջացնել տհաճ ախտանիշներ, ինչպիսիք են.

- սննդային ալերգիա
- սնկային ինֆեկցիաներ
- շաքարի նկատմամբ հակում
- կենտրոնանալու անկարողություն, մոռացկոտություն
- այտուցներ, փորկապություն
- հոգնածություն
- գլխացավեր
- մարմնի տհաճ հոտը
- լեզվի վրա խիտ սպիտակ ծածկույթ
- ընկճվածություն
- մաշկի ցաներ, ինչպիսիք են էկզեման, պզուկները և թույլ կենսունակություն:

Դուք կարող եք վերացնել ախտանիշները՝ օգտագործելով սնունդ, որը կօգնի օրգանիզմում վերականգնել բակտերիաների օպտիմալ հավասարակշռությունը: Համբերատար եղեք, քանի որ դա կարող է ամիսներ տևել, մինչև Դուք լիովին չեք ազատվել ախտանիշներից:
Ահա կանդիդան վերացնելու 5 եղանակ.
Զգալիորեն կրճատեք շաքարի և ածխաջրերի օգտագործումը․
Այս մթերքները սնուցում և խթանում են կանդիդայի աճը, ուստի ամենալավն այն է, որ խուսափեք դրանցից, մինչ ախտանիշները լավանան: Կերեք փոքր քանակությամբ գլիկեմիկ մրգեր:

Շատացրեք բնական հակասնկային մթերքների ընդունումը․
Սննդամթերքներ, ինչպիսիք են սխտորը, սոխը, կոկոսի յուղը, խնձորի քացախը, երիցուկը, նարդոսը, կոճապղպեղը, կիտրոնը և կայեն պղպեղը, կարող են օգնել օրգանիզմին ազատվել ավելորդ կանդիդայից:
Ընդունեք պրոբիոտիկ հավելումներ․
Պրոբիոտիկները կարող են շատ արդյունավետ լինել օգտակար բակտերիաները վերականգնելու համար, որոնք կորել են կանդիդայի գերաճի պատճառով:

Թուլացնել նյարդերը․
Քանի որ սթրեսը արյան մեջ շաքարի բարձր մակարդակ է առաջացնում, ինչը կարող է նպաստել կանդիդայի աճին, կարևոր է անձիդ նկատմամբ սիրով վերաբերվես և շատ հանգստանաս:
Աջակցեք Ձեր թունազերծման բնական համակարգերին․
Բնականորեն թունազերծող սննդամթերքները, ինչպիսիք են համեմը, մաղադանոսը, կանաչ տերևային բանջարեղենը, ճակնդեղը, ջրիմուռը, արտիճուկը, քրքումն ու խնձորը, արագացնում են խմորիչի վերացումը, հում սննդի օգտագործումը: Դրանք օգնում են նաև մաքրել աղիները:
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն