Կակաոյով հրաշալի դեղամիջոց՝ հազի դեմ պայքարելու համար․ Սա պետք է իմանան բոլորը

Հազի դեմ պայքարող միջոցի պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․

  • 300 գ կարագ
  • 300 գ մեղր
  • 1 ճ/գ շաքարավազ
  • 100 գ կակաո։

Պատրաստման և օգտագործման եղանակը․

Այս արդյունավետ դեղամիջոցը պատրաստելու համար կարևոր են հետևյալ քայլերը։ Ջրային բաղնիքում հալեցրեք կարագը։ Խորհուրդ չի տրվում դա անել միկրոալիքային վառարանում, կամ հալեցնել մարմադ կրակի վրա։  Ավելացրեք մեղրը և խառնեք այնքան, մինչև ստացվի համասեռ զանգված։ Անպայման ուշադիր եղեք, որ խառնուրդը չվառվի։ Ապա ավելացրեք շաքարավազը և խառեք այնքան, մինչև այն հալվի։ Կակաոն ավելացրեք ամենավերջում։

Թեթևակի սառեցրեք շոկոլադե զանգվածը, ապա լցրեք ապակե տարայի մեջ և դրեք սառնարանում։ Այնտեղ կարող եք պահել 6 ամիս։ Այս դեղամիջոցից 1 ճ.գ. լուծել մեկ բաժակ կաթի մեջ և խմեք տաք վիճակում։ Խմիչքը շատ համեղ է ստացվում։ Այն հաճույքով խմում են ինչպես երեխաները, այնպես էլ մեծերը։ Եղեք առողջ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: