Խնկեղեգի արմատները ոչնչացնում են ոտքերի սունկը․ ահա, թե ինչպես

Խնկեղեգի օգնությամբ կարող ենք ազատվել ոտքերի սնկերից: Քառասունամյա իմ անձնական փորձը ցույց է տվել, որ դեղատների քսուքներով բուժումն անարդյունավետ է այս պայքարում:

Նախկինում չէի կարող առանց քսուքների. եղունգներս սկսեցին ցավել: Սկսեցի խմել խնկեղեգի եփուկ: Զգացի, որ ցավը վերացել է, և եղունգներս սկսեցին վերականգնվել: Շաբաթը մեկ անգամ պարտադիր ես ինքս անում եմ իմ պեդիկյուրը, ոտքերից հեռացնում եմ կոպիտ մաշկն ու կոշտ եղունգները, քանի որ սա ոչ միայն սնկերի օջախ է, այլ նաև կոշտուկների, ճաքերի և կոպիտ կրունկների: Արդեն 1,5 տարի խմում եմ խնկեղեգի խառնուրդը:

Դեռ լիարժեք բուժման չեմ հասել, բայց դրական արդյունքներն ակնառու են. ձեռքերիս եղունգներն ամրացել են, աջ ոտքինս գրեթե կատարյալ է: Ձախ ոտքս, որի վրա էին սնկերը, գործընթացը շատ ավելի դանդաղ է ընթանում, բայց ես չեմ շտապում:

Ինչպես պատրաստել եփուկը․

Ես դեղատնից գնում եմ տուփով «Խնկեղեգի արմատներ», մանրացնում այն սրճաղացով: Իմ կարծիքով՝  այս եղանակով ավելի լավ է եփվում: Ամանի մեջ   լցնում եմ 100 մլ ջուր, 1 թեյի գդալ խնկեղեգի արմատներ և կրակի վրա դնում:   Մեկ րոպե եռացնում եմ, ֆիլտրում նստվածքը:

Խմում եմ օրվա ընթացքում ուտելուց առաջ ջրի հետ, քանի որ ըմպելիքը դառն է: Համարյա միշտ խմում եմ, երբեմն 2-3 օր ընդմիջում եմ անում:

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: