Կոկորդի ցավը սկսվում է մեղմ գրգռվածությունից և որոշ ժամանակ անց ուտելիքը կուլ տալը ցավոտ է դառնում։ Այն կարող է առաջանալ վիրուսային կամ բակտերիալ վարակների, ալերգիայի և նույնիսկ մկանների լարվածության հետևանքով:
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԿՈԿՈՐԴԻ ՑԱՎԻ ՀԱՄԱՐ
Կոկորդի ցավից ազատվելու համար անհրաժեշտ չէ դեղորայք ընդունել։ Փորձեք մի քանի փորձված և համեղ միջոցներ, որոնք կօգնեն Ձեզ խնդրից արագ ազատվել: Դրանց մեծ մասը կարող եք գնել ցանկացած մթերային խանութում կամ դեղատնից:

1. Եղեսպակ
Եղեսպակը զարմանալիորեն բազմակողմանի է. այն օգտագործվում է որպես բնական դեղամիջոց բազմաթիվ հիվանդությունների դեպքում (իսկ Հին Եգիպտոսում օգտագործվում էր նույնիսկ անպտղության դեպքում): Իր հակաբորբոքային հատկությունների շնորհիվ եղեսպակը կարողանում է արդյունավետ կերպով վերացնել կոկորդի ցավը։ Դրա հիման վրա թեյ կամ տաք թուրմ պատրաստեք։
2. Մատուտակի արմատ
Այս արմատը վաղուց հայտնի է ոչ միայն կոկորդի ցավը թեթևացնելու ունակությամբ, այլև այնպիսի տհաճ երևույթներից, ինչպիսիք են այրոցն ու հազը: Այն նույնիսկ օգնում է բուժել վիրուսային ակտիվության հետևանքով առաջացած վարակները: Մի ուսումնասիրության ժամանակ ցույց է տրվել, որ այն նաև նվազեցնում է կոկորդի ցավը վիրահատվող հիվանդների մոտ: Գոյություն ունեն մեծ քանակությամբ բաղադրատոմսեր արմատով ըմպելիք պատրաստելու համար։

3. Մեղր
Մեղրը հնագույն ժամանակներից օգտագործվել է որպես կոկորդի ցավի միջոց։ Եվ դրա համար լավ պատճառներ կան, քանի որ մեղրով տաք ջուրը վաղուց համարվում է կոկորդի ցավի արդյունավետ բուժում:
4. Էխինացեա
Էխինացեան հասանելի է տարբեր ձևերով՝ ներառյալ էքստրակտ, թուրմ, հաբեր, պարկուճ և քսուք: Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տալիս, որ այն բարձրացնում է իմունիտետը և նվազեցնում բորբոքումները։ Բուսաբանները խորհուրդ են տալիս էխինացեա ընդունել մրսածության և այնպիսի ախտանիշների բուժման համար, ինչպիսիք են հազը, ջերմությունը և, կոկորդի ցավը:

5. Տուղտի արմատ
Այս արմատի օշարակը հարյուրավոր տարիներ համարվում է կոկորդի ցավի բուժման ապացուցված միջոց: Դրա արդյունավետությունը հաստատվում է ավանդական բժշկության երկարամյա պատմության կողմից: Տուղտի արմատն օգտագործվում է բազմաթիվ հիվանդությունների, այդ թվում՝ ասթմայի և մաշկի բորբոքումների դեմ պայքարում։
6. Կարտոֆիլի կոմպրես
Չորսից վեց միջին չափի կարտոֆիլը եփեք։ Ապա այդ կարտոֆիլը դրեք խոհանոցային սրբիչի մեջտեղում։ Կոմպրեսի համար հարկավոր է կարտոֆիլը մանրացնել և փաթաթել սրբիչի մեջ։ Սրբիչը դրեք Ձեր կրծքավանդակի վրա կամ փաթաթեք պարանոցի հատվածը և ծածկեք շալով: Կոմպրեսը պետք է հանել, երբ կարտոֆիլը սառչի։

7. Օդը խոնավացնող միջոց․
Բոլոր մասնագետները միակարծիք են, որ խոնավ օդը օգնում է թեթևացնել քթի խոռոչի բորբոքումները, որոնք մրսածության հաճախակի ուղեկից են։ Եթե տանը խոնավացուցիչ չունեք, պարզապես փակեք լոգարանի դուռը և միացրեք տաք ցնցուղը։ Փորձեք ներշնչել առաջացած գոլորշին հնարավորինս խորը:
8. Ողողում
Սննդի սոդայով և աղի ջրով կանոնավոր ողողումը (1 թեյի գդալ երկու բաղադրիչներից 1 լիտր ջրի մեջ) օգնում է թեթևացնել կոկորդի ցավը և կանխել վարակները։
9. Վիսկի
Ջրի մեջ մի քիչ վիսկի ավելացրեք և ողողեք բերանը։ Սա կոկորդի գրգռվածությունը նվազեցնելու բավականին հայտնի միջոց է: Կուլ տալ, թե ոչ որոշեք ինքներդ:

10. Հանգիստ
Այս խորհրդի կարևորությունը չի կարելի գերագնահատել: Հանգիստը ցանկացած հիվանդությունից ավելի արագ ապաքինվելու լավագույն միջոցներից մեկն է: Բացի այդ, դա բացարձակապես անվճար է: Հեռախոսով խոսելու փոխարեն մեդիտացիա արեք կամ քնեք։ Թույլ տվեք Ձեր օրգանիզմն ավելի շատ հանգստանալ, երբ նա պայքարում է վարակի դեմ:
Ե՞րբ է անհրաժեշտ այցելել բժշկի․
Ցավոք, միշտ չէ, որ հնարավոր է վերականգնել միայն թվարկված միջոցներով։ Չնայած շատ դեպքերում այս տնական բաղադրատոմսերը պետք է օգնեն Ձեզ, հիշեք, որ որոշ հիվանդություններ թաքնված են։ Եթե Ձեր կոկորդի ցավը ուժեղ է կամ ուղեկցվում է բարձր ջերմությամբ, անպայման դիմեք բժշկին:
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն