Նեխուրը խորհուրդ է տրվում նիհարելու և դետոքսիկացիայի համար, քանի որ այն ունի մեղմ միզամուղ ազդեցություն: Օգտագործելով նեխուր՝ Դուք խուսափում եք հեղուկի կուտակումից, քանի որ այն պարունակում է մեծ քանակությամբ կալիում և արդյունքում հեշտությամբ կարող եք ազատվել ավելորդ քաշից։

Նեխուրը պարունակում է բջջանյութի բարձր տոկոս, որը խթանում է աղիքային տրակտը, ինչպես նաև երկար ժամանակ հագեցվածության զգացում է հաղորդում։ Նեխուրով թեյ ընդունելու միակ հակացուցումն այն դեպքում է, երբ հղի եք կամ դեղամիջոցներ եք ընդունում։
Իմ սննդաբանը խորհուրդ է տալիս 3 շաբաթվա ընթացքում խմել նեխուրով թեյ՝ ջրի նման: Եվ նաև, պետք է հաշվի առնել, որ միզամուղ էֆեկտը կստիպի Ձեզ ավելի հաճախ գնալ զուգարան, ուստի օրգանիզմն ավելի ակտիվ կվերացնի տոքսինները։

Լավ տրամադրությունը կօգնի Ձեզ ավելի արագ և հեշտ հասնել Ձեր ցանկալի քաշին: Մի գայթակղվեք ուտել շաքարով հարուստ մթերքներ, ինչպես նաև անառողջ ճարպեր:
Ավելորդ քաշի դեպքում խորհուրդ է տրվում նեխուրով թեյ խմել դատարկ ստամոքսին ուտելուց 30 րոպե առաջ՝ 1 բաժակ, բայց օրվա ընթացքում ոչ ավելի, քան 3 բաժակ։ Լավագույն արդյունքի համար խորհուրդ է տրվում նաև ամեն օր քայլել գոնե 30 րոպե: Գնե՛ք խոշոր, թարմ և բաց կանաչ ցողուններ՝ առանց բծերի։

Բաղադրությունը․
- 2 նեխուրի ցողուն
- 2 լիտր մաքրված ջուր
Մաքրեք և լվացեք նեխուրը։ Եռացրեք ջուրը։ Երբ եռա, ավելացրեք նեխուրի ցողուններն ու տերևները։ Թողեք 3-5 րոպե եփվի մարմանդ կրակի վրա, ապա անջատեք, որպեսզի սառչի։ Քամեք և պահեք ապակե տարայի մեջ՝ սառնարանում։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն