Քլորհեքսիդինի ջրային լուծույթը ամենից հաճախ օգտագործվում է բժշկության և կոսմետոլոգիայի մեջ: Իրականում այն կարող է ոչ միայն ախտահանել վերքերը, այլև օգտագործվել մի շարք կենցաղային խնդիրների լուծման համար:

Քլորհեքսիդինի լուծույթ.
- բորբոքված կոկորդի ողողում. առաջին փուլ՝ ողողեք հիվանդ կոկորդը գոլ ջրով: Երկրորդ փուլ՝ պատրաստեք խառնուրդ՝ 1ճ.գ. 0,05% քլորհեքսիդինի լուծույթից և 2 ճ.գ. ջրից: Ողողեք կոկորդը 5 րոպե, ինչից հետո 2 ժամվա ընթացքում ոչինչ մի կերեք:
- բերանի խոռոճի պրոֆիլակտիկա. ողողեք հիվանդ լնդերը 1ճ.գ. 0,05% քլորհեքսիդինի լուծույթից և 2 ճ.գ. ջրից պատրաստված խառնուրդով՝ օրական 2 անգամ: Կարող եք օգտագործել ստոմատիտի դեպքում կամ շնչառության թարմացման համար:
- կենդանիների բուժում. շփեք կենդանիների փակ աչքերը, որպեսզի ազատվեք թարախային կուտակումներից:

- ոտքերի տհաճ հոտից ազատվելու համար. շփեք ոտքերն ու կոշիկները քլորհեքսիդինի լուծույթով՝ օգտագործելով լուծույթը որպես մաշկի դեզոդորանտ:
- դեմքի խնամք. շփեք ներարկումների տեղերն ու փոքր վերքերը՝ քլորհեքսիդինի լուծույթի մեջ թաթախած բամբակով: Հատկապես կարևոր է անել սա մաշկի մաքրումներից և պիլինգից հետո: Մշակեք բշտիկները՝ դրանք սեղմելուց հետո:
- վարկենական ախտահանում. մաքրեք հեռախոսի էկրանը ամեն օր:
- ախտահանեք ձեռքերը՝օգտագործելով քլորհեքսիդինը սպիրտի փոխարեն:

Քլորհեքսիդինի լուծույթը չունի հոտ և յուղոտ հետքեր չի թողնում: Անպայման պահեք դեղատուփի մեջ այս գերարդյունավետ և մատչելի միջոցը:
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Այս նյութը նախատեսված է միայն տեղեկատվական նպատակների համար: Տվյալ կայքից ստացված տեղեկատվությունը չպետք է կիրառվի ինքնուրույն (օրինակ, բուժման նպատակներով)։ Եթե դուք ունեք որևէ առողջական խնդիր, խնդրում ենք դիմել մասնագետ բժիշկների։