Օգտագործելով այս խառնուրդը՝ քնի, մաշկի, եղունգների և մազերի հետ կապված խնդիրները պարզապես կվերանան: Բաղադրատոմսը:
Մենք հոգ ենք տանում մեր լյարդի, երիկամների, աղիների, ինչպես նաև սրտի և արյան անոթների վիճակի մասին՝ շատ հաճախ մոռանալով գեղձերի մասին: Բայց գեղձերի վիճակը չափազանց կարևոր է ամբողջ օրգանիզմի առողջության և պատշաճ գործունեության համար:

Այս գեղձերից մեկը մակերիկամներն են՝ զուգակից օրգան, որը գտնվում է երիկամներից յուրաքանչյուրի վերևում: Մակերիկամները պատասխանատու են օպտիմալ քունը պահպանելու համար՝ միաժամանակ պահպանելով առողջ մազերն ու եղունգները:
Մակերիկամները արտազատում են շատ կարևոր հորմոններ՝ ստերոիդներ և ադրենալին, որոնք բոլորը թույլ են տալիս օրգանիզմին ավելի արագ աշխատել, պահպանել ուժեղ իմունային համակարգ և բարելավել նյութափոխանակությունը:

Բացի այդ, մակերիկամները նվազեցնում են սթրեսը և կայունացնում տրամադրությունը: Մակերիկամների խնամքը իրականում բավականին պարզ է. այն, ինչ Ձեզ հարկավոր է անել, շաբաթական 2-3 անգամ վիտամինային խառնուրդ ընդունելն է, ինչի մասին այսօր կխոսենք:
Բաղադրիչները.
- Բրազիլական ընկույզ
- Մաղադանոսի չոր տերևներ
- Բնական մեղր
- Աղացած կոճապղպեղ
- Չամիչ

Պատրաստումը:
Նախ վերցրեք բոլոր բաղադրիչները հավասար քանակությամբ:
Մաղադանոսի չոր տերևները խառնեք բրազիլական ընկույզի հետ, ապա խառնուրդին ավելացրեք մեղր, չամիչ և կոճապղպեղ:
Խառնեք այնքան, մինչև համասեռ զանգված ստացվի:
Օգտագործումը․
Վաղ առավոտյան դատարկ ստամոքսին ընդունեք այս հիանալի միջոցից երկու ճաշի գդալ: Կրկնեք ընթացակարգը շաբաթական 2-3 անգամ:

Այսպիսով, Դուք կստիպեք Ձեր մակերիկամներին ավելի արդյունավետ աշխատել:
Ձեր մաշկը զգալիորեն կբարելավվի, քնի հետ կապված խնդիրները կվերանան, իսկ եղունգների և մազերի կառուցվածքը կվերականգնվի:
Խորհրդակցեք Ձեր բժշկի հետ՝ նախքան որևէ ժողովրդական միջոց օգտագործելը:
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն