Դիմակ, որը կկանգնեցնի մազաթափությունը և ներկելուց հետո  կվերադարձնի մազերի գեղեցիկ տեսքը․ Պարզ, բայց արդյունավետ բաղադրատոմս

Անկախ նրանից, թե քանի տարեկան եք՝ 18 թե 60, յուրաքանչյուր կին երազում է շքեղ մազերի մասին։ Աշնանը, երբ մենք ավելի ու ավելի քիչ ենք քայլում մաքուր օդում, և արևն  էլ  քիչ է տաքացնում, հատկապես կարևոր է խնամել մեր մազերը։ Մազաթափության դեմ այս արդյունավետ դիմակը կօգնի  մազերը պաշտպանել քամուց և ջերմաստիճանի փոփոխություններից:

Այսօր կպատմենք, թե ինչպես կարելի է դիմակ պատրաստել մազաթափության դեմ՝ հիմնվելով ընդամենը 3 բաղադրիչի վրա։ Այս դիմակի բաղադրատոմսը ժամանակի ընթացքում փորձարկված է, և դրա արդյունքը երբեմն շատ ավելի լավ է, քան խանութից գնված շատ դիմակներ:

ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԴԻՄԱԿ ՄԱԶԿՈՒԹՅԱՆ ԴԵՄ․

Դիմակի կազմը ներառում է կոնյակ։ Մազերի վրա դրա դրական ազդեցությունը հայտնի է վաղուց։ Դիմակները, որոնք ներառում են կոնյակ, օգնում են յուրաքանչյուր արմատի ամրացմանը, և յուրաքանչյուր մազին մի քանի անգամ ավելի արագ աճելուն: Ձուն լավ խոնավեցնում է արմատները, տոնիկ ազդեցություն ունի մազերի վրա։ Ձուն պարունակում է նաև ամինաթթուներ, որոնք կանխում են թեփը: Իսկ յուղերը հանդես է գալիս որպես կապող և ամրապնդող օղակ: Միասին այս բաղադրիչները իսկապես հրաշքներ են գործում:

Անհրաժեշտ է․

  • 1 ճ․գ․ յուղեր
  • 1 ճ․գ․ կոնյակ
  • 1 դեղնուց

Պատրաստումը

Հարմար ամանի մեջ խառնում ենք բոլոր բաղադրիչներն այնքան, մինչև ստացվի համասեռ զանգված: Օգտագործելով խոզանակ, դիմակը հավասարաչափ տարածեք մազերի վրա՝ չմոռանալով արմատների մասին։ Փաթաթեք Ձեր գլուխը սրբիչով կամ շարֆով, քանի որ ջերմությունն այս դեպքում Ձեր օգնականը կլինի՝ դիմակի ազդեցությունը ուժեղացնելու համար: Կես ժամ հետո դիմակը լվացեք տաք ջրով և շամպունով: Լվանալուց հետո կարող եք մազերին բալզամ քսել։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: