Դեղձ․
Մի քանի դեղձի կտորներ ուտելը արագ կօգնի զգալիորեն բարելավել շնչառությունը և չեզոքացնել տհաճ հտը:
Խմորի սոդա․
Դա հոտի գերազանց չեզոքացնող է և ոչ միայն բերան: Այն կարող եք օգտագործել մի քանի եղանակով. 1 թեյի գդալ ավելացնել մի բաժակ տաք ջրի մեջ և մանրակրկիտ լվանալ բերանը: Այլընտրանքորեն, Դուք կարող եք պարզապես սոդան լցնել խոզանակի վրա և մաքրել ատամները: Դա ոչ միայն կօգնի Ձեզ պայքարել բերանի տհաճ հոտի դեմ՝ վերացնելով բակտերիաները, այլ նաև կպայքարի նյարդայնացնող թթվայնության դեմ, որն էլ հենց կարող է առաջացնել տհաճ հոտ:

Թեյի ծառի յուղ․
Պարզապես մի քանի կաթիլ խառնեք ջրի հետ և լվացեք բերանը և կոկորդը:
Սամիթի սերմեր․
Դրանք շատ առավելություններ ունեն: Հատկապես բերանի տհաճ հոտը վերացնելու համար: Կարող եք ծամել դրանք ուտելուց անմիջապես հետո կամ թեյ խմել:

Մաղադանոս․
Մաղադանոսի տերևները ծամելը կարող է օգնել թարմացնել շնչառությունը, և նաև արժե դրանցով համեղ թեյ կամ լուծույթ պատրաստել:
Մեխակ․
Մեխակներով կարելի է թեյ պատրաստել, վայելել այն և վերացնել բերանի տհաճ հոտը: Մեխակի հատկությունները հակասեպտիկ են, արդյունքում դրանք կարող են չեզոքացնել վատ հոտը:

Եղեսպակ․
Այս բույսը հարուստ է հակասեպտիկ եթերայուղերով, որոնք ոչնչացնում են այս խնդիրը առաջացնող բակտերիաները: Ծամեք մի քանի եղեսպակի տերև կամ թեյ պատրաստեք: Բույսի մի քանի տերև ավելացրեք մեկ բաժակ եռացրած ջրի մեջ, թող մնա մի քանի րոպե և խմեք ուտելուց հետո:
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն