Զուր չէ, որ հապալասը համարվում է «էլիտար» հատապտուղ։ Հապալասի օգտակարության և դրա չափից շատ օգտագործման դեպքում հնարավոր հետևանքների մասին՝ Sputnik Արմենիայի հոդվածում։
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի — Sputnik. Հուլիսին տրվում է շատ համեղ ու օգտակար մի հատապտղի՝ հապալասի սեզոնի մեկնարկը։ Մանուշակագույն պտուղներն աճում են Հյուսիսային կիսագնդի ամբողջ տարածքում։ Հապալասն ուտում են թարմ վիճակում, նաև կոմպոտներ, մուրաբա և ժելե են պատրաստում դրանից։

Հակաբորբոքային միջոց
Հապալասի օգտակարությունը պայմանավորված է դրանում մեծ քանակությամբ С և К վիտամինների առկայությամբ։ Հենց այդ պատճառով այն խորհուրդ են տալիս իբրև հակաբորբոքային միջոց, որը կարգավորում է նաև նյութափոխանակությունը։
Դանդաղեցնում է ծերացման գործընթացը
Հապալասը հակաօքսիդանտների աղբյուր է, որոնք, ինչպես հայտնի է, չեզոքացնում են ազատ ռադիկալների օքսիդացնող հատկությունները։ Ավելի պարզ ասած՝ դանդաղեցնում են բջիջների ծերացումը։