Առավոտյան մեկ բաժակ տաք ջուրը կվերականգնի Ձեր օրգանիզմի առողջությունը․ Ահա թե ինչ օգտակար հատկություններ ունի այն

Տիբեթցի բժիշկները վստահ են, որ առավոտյան դատարկ ստամոքսին մեկ բաժակ տաք ջուրը երկարացնում է կյանքը 10 տարով։ Տաք ջուրը խոնավացնում է ստամոքսը, սպանում է գիշերվա ընթացքում դրա մեջ կուտակված մանրէները։ Չինաստանում երեխաներին մանկուց սովորեցնում են ուտելուց առաջ տաք ջուր խմել։ Նույնիսկ սրճարաններում և ռեստորաններում, մինչև պատվիրատուի պատվերը բերելը, նրան մի բաժակ տաք ջուր են մատուցում։

Այուրվեդան պնդում է, որ արթնանալուց հետո մեկ բաժակ տաք ջուրը կօգնի ազատվել միգրենից, արյան բարձր ճնշումից, անեմիայից, գիրությունից, արթրիտից և այլ հիվանդություններից։ Իհարկե, այս հայտարարություններում ողջամտություն կա։ Սառը ջրից օրգանիզմը չի արթնանում, այլ ցնցում է ապրում և միացնում ազդանշաններ, որոնք ուղղված են ջուրը տաքացնելուն մինչև օպտիմալ ջերմաստիճանը` մարմնի ներքին ջերմաստիճանը:

Առավոտյան մեկ բաժակ տաք ջրի շնորհիվ բարելավվում է նյութափոխանակությունը, մաքրվում է արյունը և ուժեղանում են մաշկի, երիկամների և լիմֆատիկ համակարգի միջոցով օրգանիզմի դետոքսիկացման գործընթացները։ Լեղու արտահոսքը բարելավվում է, օրգանիզմն աստիճանաբար արթնանում է, և մարսողական համակարգը շատ մեղմ է աշխատում՝ առանց ցնցումների և ծանրաբեռնվածության։

Նման ամենօրյա առավոտյան պրոցեդուրաների արդյունքը կլինի մաքուր մաշկ՝ առանց յուղոտ փայլի և պզուկների, քաշի հանկարծակի կորուստ՝ առանց ջանք գործադրելու և արյան ճնշման նորմալացում։ Մի եռացրեք, այլ ամեն առավոտ գոլացրեք մեկ բաժակ ջուր և խմեք դանդաղ, փոքր կումերով։ Մի շտապեք նախաճաշել, սպասեք մոտ 20 րոպե: Իսկ արդյունքը տեսնելու համար փորձեք դա անել, Դուք հաճելիորեն կզարմանաք:

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: