Այս տնային միջոցները կօգնեն բացել մաշկի գույնը՝ բիկինիի հատվածում. 4 պարզ բաղադրատոմսեր, բայց 100% արդյունք

Այս չորս պարզ տնական բաղադրատոմսերի շնորհիվ Դուք կարող եք լուսավորել Ձեր մաշկը՝ ինտիմ հատվածում: Եվ նաև այս բաղադրիչները կսնուցեն մաշկը՝ տալով նրան ավելի առողջ տեսք։ Այլևս պետք չէ թաքնվել կամ դադարել լողափ գնալ: Դուք կարող եք օգտագործել այս միջոցները առնվազն երկու շաբաթ անընդմեջ։

Ինտիմ հատվածի մաշկը, ինչպես նաև թևատակերի, արմունկների և ծնկների մաշկը, տարբեր պատճառներով, կարող են որոշ չափով ավելի մուգ դառնալ, քան Ձեր մարմնի մնացած հատվածների մաշկը: Ինտիմ հատվածում մաշկի այս մգացումը կարող է պայմանավորված լինել մելանինի քանակի չափազանց մեծ աճով: Ինչպես նաև շատ կիպ ներքնազգեստի շփման հետևանքով առաջացած գրգռում և այլն: Այս տնական բաղադրատոմսերը կարող են վերացնել այս խնդիրը և արդյունքում Ձեզ ավելի գրավիչ և վստահ կզգաք:

1. Մեղր, նուշի յուղ և կիտրոն․

Մեղրը բնական հակաօքսիդանտ է՝ բարձր հակաբակտերիալ ուժով։ Յուղը մաշկին հաղորդում է հարթություն և փափկություն։ Իսկ կիտրոնի հյութը սպիտակեցնում է մաշկը և ձգում այն։ Արդյունքում մի քանի անգամ օգտագործումից հետո Դուք կստանաք ցանկալի էֆեկտ։

Պատրաստեք մածուկ՝ վերցնելով 1 ճաշի գդալ նուշի կամ կոկոսի յուղ, 1 ճաշի գդալ մեղր և 2 ճաշի գդալ կիտրոնի հյութ։ Եվ նաև ավելացրեք 1 ճաշի գդալ կարտոֆիլի օսլա և լավ խառնեք։ Քսեք մաշկին և թողեք քսան րոպե և ապա լվացվեք ջրով։ Խորհուրդ է տրվում կիրառել ամեն երեկո՝ քնելուց առաջ։ Եթե ​​զգայուն մաշկ ունեք, ապա օգտագործեք նարնջի հյութ։

2. Մեղր, մածուն և շաքարավազ

1 ճաշի գդալ մեղրը, 1 ճաշի գդալ կեֆիրը կամ մածունը խառնեք, ապա ավելացրեք 2 ճաշի գդալ շաքարավազ։ Այս մածուկը պետք է քսեք թեթև շրջանաձև շարժումներով։ Մերսեք մոտ հինգ րոպե, ապա լվացվեք տաք ջրով։ Այս միջոցը կարող եք կիրառել շաբաթական երկու անգամ։ Արդյունքում այն կ​​լուսավորի ինտիմ հատվածի մաշկը և կակտիվացնի արյան շրջանառությունը։

3. Կաթնաշոռ կիտրոնով

Խառնեք 1 ճաշի գդալ կաթնաշոռը, 2 ճաշի գդալ կիտրոնի հյութը և 1-2 թեյի գդալ կիտրոնի կեևը։ Այս մածուկը քսեք մաշկի վրա և թողեք 15 րոպե: Այնուհետև լվացվեք տաք ջրով։

4. Սուրճ, շաքարավազ և աղ

Խառնեք 1 ճաշի գդալ աղացած սուրճը, 1 ճաշի գդալ շաքարավազը, 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղը, 1 թեյի գդալ Հիմալայան աղը։ Կարող եք նաև օգտագործել ցանկացած այլ յուղ և ծովային աղ։ Այս միջոցով մերսեք խոնավ մաշկը և թողեք 2-3 րոպե։ Այնուհետև մերսեք ևս 1-2 րոպե և լվացվեք։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: