Այս համեղ աղցանը հզոր միջոց է արագ նիհարել ցանկացողների համար․ Փորձեք և համոզվեք

Դուք հավանաբար երբեք չեք համտեսել այսքան համեղ և ախորժելի աղցանը: Այս պարզ բաղադրատոմսը բաղկացած է բաղադրիչներից, որոնք հասանելի են ամբողջ տարվա ընթացքում: Բայց դրանք այլ կերպ են ներկայացված՝ աղցանին անսովոր շունչ հաղորդելու համար։

Գազարով պատրաստված՝ մանրաթելերով հարուստ այս աղցանն օգնում է մեզ ավելի արագ նիհարել: Առանձնահատկությունն այն է, որ մենք ավելի երկար ժամանակ ենք ունենում լիարժեք հագեցվածության զգացում ունենալու համար։

Այն նաև ցածր կալորիականությամբ է և շատ ջրալի: Հազարը ջերմածին մթերք է, ինչը նշանակում է, որ Դուք կարող եք ավելի արագ այրել կալորիաները։

Սա համեղ համադրություն է, և այն կարող եք օգտագործել որպես հիմք մյուս աղցանների համար: Սա շատ հարուստ և հիանալի թեթև կերակուր է, որը կատարյալ է ճաշի և ընթրիքի համար:

Մոտ 4 չափաբաժնի համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները

  • 4 բաժակ քերած գազար
  • 1/2 փոքր կարմիր սոխ
  • Մի քիչ թարմ քերած կոճապղպեղ
  • 3 պճեղ սխտոր մանր կտրատած (ըստ ցանկության)
  • 1/4 բաժակ ռեհանի տերևներ, բարակ կտրատած կամ որևէ այլ կանաչի
  • 1 թեյի գդալ քնջութի սերմ
  • 1 ճաշի գդալ բուսական յուղ
  • Մի քիչ կիտրոնի հյութ
  • 4 ճաշի գդալ խաշած սև կամ կարմիր լոբի, կարող եք օգտագործել նաև սիսեռ

Խառնեք բաղադրիչները, ավելացրեք հիմալայան աղ և վայելեք: Ստացվում է անչափ համեղ, հյութալի և առողջարար։ Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: