Դեռևս նախորդ դարերում ռոդիոլան համարվել է համա դարման, նրա սպառողները բոլոր ժամանակներում աչքի էին ընկնում դիմադրողականությամբ։ Այս բույսը պատկանում է բազմամյա մշակաբույսերի ցանկին և զարմանալի է, բայց այդ նույն հատկությունը փոխանցվում է իր հետևորդներին: Ժամանակակից բժշկությունը նույնպես ընդունում է
ռոդիոլայի օգտակար հատկությունները։ Այն հաճախ կիրառում են կոսմետոլոգիայում: Բուժիչ են համարվում այս բույսի արմատները, այն նախապատրաստում են՝ բնական ճանապարհով չորացնելով:Ռոդիոլայի բու ժիչ ուժը պետք է դիտարկել իր օգտակար հատկությունների և որոշ հակացուցումների պրիզմայով: Նրա կազմը բազմազան է, այն

ներառում է մինե րալներ, վիտա միններ, միկրո էլեմենտներ և այլ արժեքավոր նյութեր, որոնք մինչ օրս գիտական հետազոտությունների առարկա են: Այս բույսը խորհուրդ են տալիս օգտագործել նյար դային լարվածության, մտավործանրաբեռնվածության ժամանակ, այն օգտագործում են ավիտա մինոզի դեմ պայքարում: Ռոդիոլայի
օգտակար հատկությունները կարող են կարգավորել սր տի գործունեությունը, ար յան ճնշումը, նվազեցնել ար յան մեջ շա քարի բարձր պարունակությունը:Թերևս ոչ բոլոր սպառողները գիտեն, որ ռոդիոլան ունի որոշ հակացուցումներ: Նրանով չպետք է տարվել անսահմանափակ քանակությամբ, հակառակ դեպքում այն կարող է քնի խանգարման

պատճառ դառնալ ։ Այս բույսի օգտագործումից անհրաժեշտ է հրաժարվել ար յան բարձր ճնշում ունեցող մարդկանց, ապագա մայրիկներին և մանկահասակ երեխաներին:Օգտագործելուց առաջ անհրաժեշտ է խորհրդակցել մասնագետի հետ ։