Այսքան համեղ և արագ պատրաստվոր աղցան հավանաբար երբևէ չեք կերել, այն նաև զգալիորեն արագացնում է նիհարելու գործընթացը։ Այս համեղ բաղադրատոմսը բաղկացած է այնպիսի բաղադրիչներից, որոնք հասանելի են բոլորին տարվա ցանկացած եղանակին։ Դրանք կօգնեն էկզոտիկ և բուրավետ շունչ հաղորդել Ձեր աղցանին։

Այս բաղադրատոմսում գազարն օգտագործվում է որպես հիմնական բաղադրիչ։ Այն մանրաթելերով հարուստ բանջարեղեն է, որն օգնում է մեզ նիհարելու և ավելի առողջ դառնալու մեր նպատակին հասնելու հարցում: Այս աղցանի առանձնահատկությունն այն է, որ մենք ավելի երկար ժամանակ ունենում ենք լիարժեք հագեցվածության զգացում։ Այն նաև ցածր կալորիականությամբ է և շատ ջրալի:

Գազարով և կոճապղպեղով աղցան 3-4 չափաբաժնի համար
Բաղադրիչները
- 4 բաժակ քերած գազար
- 1/2 փոքր կարմիր սոխ
- 1 թեյի գդալ թարմ քերած կոճապղպեղի արմատ
- 1-2 պճեղ սխտոր մանր կտրատած
- 1/4 բաժակ ռեհանի տերևներ և/կամ մաղադանոս կամ նեխուրի արմատ
- 2 թեյի գդալ քնջութի սերմեր (ամրացնում է ոսկորները, մազերը և ազատում շաքարային կախվածությունից)
- 1 ճաշի գդալ թթվասեր կամ ձիթապտղի յուղ կամ կտավատի սերմ կամ կանեփ
- 1 ճաշի գդալ կիտրոնի հյութ կամ խնձորի քացախ
- Մեկ պտղունց Հիմալայան աղ

Խառնեք բոլոր բաղադրիչները և վայելեք: Եթե Ձեզ անհանգստացնում է սխտորի հոտը, ծամեք մի ճյուղ մաղադանոս կամ մեխակ: Մեխակը շատ է օգնում, բայց պետք է ոչ թե ինտենսիվ, այլ դանդաղ ծամել 3-5 րոպե։ Իսկ եթե ունեք հիպերտոնիա, ապա փոխարինեք կոճապղպեղը թարմ ծովաբողկի արմատով: Բարի ախորժակ և եղեք առողջ:
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն