1) Այրոց, մարսողության խանգարում և խոցեր.
Այն չեզոքացնում է ստամոքսի թթուն, թեթևացնում է մարսողության խանգարումը, այրոցը և բուժում խոցային ցավը։ Կես թեյի գդալը սոդան լուծեք կես բաժակ ջրի մեջ և ընդունեք միջոցը 2 ժամը մեկ։ Այնուամենայնիվ, խնդրում ենք նկատի ունենալ, որ նախ պետք է խորհրդակցեք բժշկի հետ, քանի որ սոդայի չափից ավելի օգտագործումը կարող է լուրջ բարդություններ առաջացնել:
2) Հակաբակտերիալ ատամի մածուկ.
Այս ատամի մածուկը կարող է մաքրել Ձեր ատամները, վերացնել ատամնափառը և բերանի տհաճ հոտը: Խմորի սոդան արդյունավետորեն պայքարում է այն բակտերիաների դեմ, որոնք սպանում են ատամները: Արդյունավետ ատամի մածուկ ստանալու համար 6 մաս կերակրի սոդան խառնեք 1 բաժին ծովի աղի հետ։ Խառնեք և զանգվածը լցրեք հարմար տարայի մեջ։ Մածուկը վերցրեք մատով և նրբորեն մերսեք լնդերն ու ատամները: Մի քանի րոպե անց լվացվեք:
3․ Բնական դեզոդորանտ.
Օգտագործեք մի պտղունց սոդա և ջուր դեզոդորանտների փոխարեն, որոնք լի են պարաբեններով և ալյումինով: Կարող եք նաև մի քիչ կերակրի սոդա քսել անմիջապես թևատակերին:
4․ Ձեռքերը մաքրող միջոց.
Ձեռքերից կեղտը հեռացնելու և հոտերը չեզոքացնելու համար լվացվեք 3 մաս կերակրի սոդայի և 1 բաժին ջրի խառնուրդով։
5․ Միջատների խայթոցներ.
Խառնեք խմորի սոդան ու ջուրը և մածուկը քսեք միջատների խայթոցներին՝ քորը հանգստացնելու համար: Խառնուրդը կբուժի նաև մաշկի փոքր գրգռվածությունը և քոր առաջացնող ցաները:
6․ Սկրաբ ոտքերի համար.
Օգտագործեք սոդայով սկրաբ, և Ձեր ոտքերը փափուկ կլինեն: Կարող եք նաև 3 ճաշի գդալ սոդա ավելացնել տաք ջրի մեջ և լվանալ ոտքերը դրա մեջ՝ մաշկը հանգստացնելու համար։
7․ Այրվածքների դեմ.
Արևայրուքը թեթևացնելու համար ջրի մեջ կես բաժակ սոդա լցրեք և լոգանք ընդունեք։ Գրգռված հատվածներին կարող եք քսել սոդայի և ջրի սառը կոմպրես։
8․ Հանգստացնող լոգանք.
Լոգանքի ջրին ավելացրեք խնձորի քացախ և սոդա ու թրմեք մոտ 20 րոպե, որպեսզի հանգստանաք և փափկեցնեք Ձեր մաշկը:
9) Փշերի հեռացում.
Տուժած հատվածին պետք է քսեք մեկ ճաշի գդալ սոդայի և կես բաժակ ջրի խառնուրդ՝ օրական երկու անգամ։ Երկու օր անց ամբողջությամբ կհեռացնեք փուշը։
10․ Ատամների սպիտակեցնող միջոց.
Մեկ ճզմած ելակի վրա ավելացրեք կես թեյի գդալ սոդա և քսեք այս մածուկը ատամներին: 5 րոպե հետո դրանք մանրակրկիտ մաքրեք և լվացեք։ Դուք կունենաք սպիտակ և փայլուն ատամներ:
11․ Մարզական կատարողականի բարելավում.
«Սոդայի դոպինգը», կամ սոդայի պարկուճների օգտագործումը, սովորաբար կիրառվում է վազորդների կողմից մրցումից առաջ: Բացի այդ, այն բարելավում է արագությունը լողորդների մոտ:
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն