Հերպեսը ամենանենգ հիվանդություններից մեկն է։ Եվ եթե նույնիսկ այս հիվանդությունը թեթև է և անհանգստացնում է Ձեզ միայն վեց ամիսը մեկ անգամ, դրանում հաճելի քիչ բան կա։ Հատկապես նյարդայնացնում է շուրթերին բնորոշ ցանը, որը ոչ միայն քոր է առաջացնում, այլև պարզապես զզվելի տեսք է հաղորդում։
Հերպեսի դեմ պայքարող արդյունավետ միջոցներ․
1. Կաթ
Բամբակը խոնավացրեք 1,5% յուղայնությամբ կաթի մեջ և քսեք հերպեսով ախտահարված հատվածին (եթե չունեք անհրաժեշտ յուղայնությամբ կաթ, կարող եք օգտագործել ցանկացածը): Թողեք, որ ամբողջությամբ չորանա։ Կրկնեք այս պրոցեդուրան յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ, և բշտիկները մինչև երեկո կվերանան:

2. Քաղցրարմատ
Քաղցրարմատը հիանալի միջոց է հերպեսի դեմ: Մանրացրեք այն փոշու պես, ավելացրեք այնքան եռացրած ջուր, որպեսզի ստացվի խյուս և քսեք անմիջապես ցանին։ Լավագույնն այն է, որ այս պրոցեդուրան կատարեք քնելուց առաջ և միայն լվացվեք առավոտյան:
3. Ջրածնի պերօքսիդ
Եթե շրթունքների վրա բշտիկներն արդեն դուրս են եկել, ապա ավելի լավ է դրանք այրել ջրածնի պերօքսիդով: Դա արեք յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ, իսկ երեկոյան Ձեր դեմքը նորից մաքուր կլինի։

4. Սխտոր
Սխտորը նույնպես հիանալի է հերպեսի դեմ: Մեկ պճեղը քամեք սխտորի մամլիչով և ստացված զանգվածը քսեք ցավոտ հատվածին: Այս մեթոդը հարմար է միայն տնային բուժման համար, բայց չափազանց արդյունավետ է։
5. Անանուխի եթերայուղ
Ի տարբերություն սխտորի, անանուխի եթերայուղը ոչ միայն բուժում է հերպեսային ցանը, այլև հիանալի բույր ունի: Այսպիսով, Դուք կարող եք ապահով օգտագործել այն նույնիսկ մարդաշատ վայրերում, քսելով այն բորբոքված մաշկի հատվածին օրը երեք անգամ: Սա շուրթերի հերպեսի դեմ լավագույն միջոցն է:

6. Ալոե
Նաև ալոեի հյութը հիանալի է հերպեսի դրսևորումների համար։ Դա քսեք ցավոտ հատվածին յուրաքանչյուր 2 ժամը մեկ։
7. Սառույց
Իրականում սառույցը հիանալի է հերպեսի առաջին ախտանիշների դեպքում: Հենց զգաք, որ Ձեր շուրթերն ուռել են, դրանց վրա սառույցի կտոր քսեք։ Այն կթեթևացնի այտուցը և կդանդաղեցնի հիվանդության զարգացումը, դրանով իսկ օգնելով օրգանիզմին արագ հաղթահարել վարակը:
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն