Ահա թե ինչպես կարելի է թեթևացնել ատամի ցավը՝ ամենապարզ միջոցների օգնությամբ․ Շատ արդյունավետ միջոցներ խնդրից ազատվելու համար

Ատամի ցավը անսպասելի ու շատ տհաճ խնդիր է։ Ահա թե ինչպես կարելի է արագ շտկել իրավիճակը և ազատվել սարսափելի զգացումից: Ահա 7 միջոցներ, որոնք անմիջապես կթեթևացնեն ցավը։ Նման գիտելիքները կարող են օգտակար լինել մեզանից յուրաքանչյուրի համար:

ԻՆՉՊԵ՞Ս ԱՐԱԳ ՀԵՌԱՑՆԵԼ ԱՏԱՄԻ ՑԱՎԸ․

  • Սխտորը, սոխն ու աղը կօգնեն ատամի ցավի դեմ։ Վերցրեք բաղադրիչները հավասար քանակությամբ, լավ մանրացրեք և քսեք ցավող ատամի վրա։ Դրա վրայից կարող եք  բամբակ դնել:
  • Բամբակյա թրջեք եղևնու յուղի մեջ և քսեք ցավոտ ատամի կամ բորբոքված լնդի վրա 10-15 րոպեով։ 1,5-2 ժամ հետո կարող եք կրկնել։

  • Ատամի ցավի դեպքում արեք ձեռքի մերսում՝ բթամատի և ցուցամատի ոսկորների միացման հատվածում։ Պետք է մերսեք այն կողմի հակառակ ձեռքը, որտեղ ատամը ցավում է։ Ինտենսիվ մերսեք շրջանաձև շարժումներով 5-10 րոպեով։
  • Ատամի ցավը թեթևացնելու համար կօգնի կոնկրետ կետի մերսումը։ Գտեք մի կետ, որը գտնվում է վերին շրթունքի վերևի խոռոչում: Ցուցամատով դրա վրա ինտենսիվ ճնշումը կօգնի ցավը թուլացնել։
  • Ցավը հանգստացնելու համար սրբիչի մեջ փաթաթված սառույց դրեք այտի վրա։

  • Վերցրեք 5-6 կաթիլ յոդ և մեկ թեյի գդալ աղ: Լուծեք մի բաժակ ջրի մեջ և ողողեք ցավող ատամը։
  • Ցավի դեմ լավ օգնականներ կարող են լինել վալերիանի կամ կամֆորայի սպիրտի թուրմը։ Ատամի վրա դրեք այս ​​թուրմերից մեկի մեջ թրջված բամբակ։ Սա կհանգստացնի ցավը։

Իհարկե, պետք է վերահսկել ատամների առողջությունը և պարբերաբար այցելել ատամնաբույժի: Բայց եթե ատամի ցավը Ձեզ անակնկալի է բերում, այժմ Դուք գիտեք, թե ինչ կարելի է անել: Եղեք առողջ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: