Օրական մեկ սոխ ուտելը դրական ազդեցություն կունենա օրգանիզմի վրա։ Սա վերաբերում է ինչպես հում, այնպես էլ եփած վիճակին: Սննդաբանի խոսքով՝ սոխը հզոր կանխարգելիչ միջոց է բազմաթիվ հիվանդությունների դեմ։ Այս միջոցը կարող է թեթևացնել կոկորդի ցավը, նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը և կանխել աթերոսկլերոզը:
Եթե մարդն ունի աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրներ (գաստրիտ, ստամոքսի խոց), ապա ավելի լավ է չուտել հում սոխ։ Սա կարող է գրգռել լորձաթաղանթը։ Սոխ ուտելու կողմնակի ազդեցությունը մաշկի և շնչառության տհաճ հոտն է, սակայն չափավոր օգտագործման դեպքում դա մեծ խնդիր չի լինի, և առողջության օգուտները նկատելի կլինեն։

Նյութեր, որոնք կան սոխի մեջ.
Կվերցետին. Ունի հզոր հակաօքսիդանտ հատկություններ, հակաբորբոքային ազդեցություն։
Անտոցիանիններ. Այն սոխին տալիս է կարմիր կամ մանուշակագույն գույն։ Դեղինը լավն է, բայց մանուշակագույնը ավելի օգտակար կլինի։

Ֆրուկտաններ. Ֆրուկտոզայի պոլիմերներ, որոնք չեն մարսվում մեր ֆերմենտների կողմից և դառնում են աղիքային օգտակար միկրոֆլորայի (հատկապես բիֆիդոբակտերիաների և լակտոբակտերիաների) համար բարենպաստ միջավայր։
Սապոնիններ. Նրանք իջեցնում են խոլեստերինի մակարդակը, ինչպես նաև ունեն հակաբլոկավորման հատկություն։ Հենց այս նյութերն են սոխը դարձնում բուժիչ։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն