Դուք հավանաբար երբեք չեք լսել խմորի սոդայի օգտագործման այս եղանակի մասին: Այն շատ արդյունավետ է կենցաղում, մաքրման, պատրաստման մեջ: Բայց այս ապրանքը դեմքի խնամքի համար հրաշալի միջոց պատրաստելու լավագույն բաղադրիչներից մեկն է:
Այժմ Դուք կմոռանաք Ձեր աչքերի տակ առաջացած մուգ շրջանակների մասին` կորստի, հոգնածության և սթրեսի բացակայության պատճառով: Բացի այդ, այն կվերացնի նաև բշտիկները և սև կետերը:

Ինչպես պատրաստել այս հիանալի դիմակը.
Բաղադրությունը․
- 2 ճաշի գդալ խմորի սոդա
- 2 կաթիլ թեյի ծառի յուղ
- Կես կիտրոնի հյութ։
Պատրաստման եղանակ.
Խառնեք բոլոր բաղադրիչները, մինչև ստացվի սերուցքի նման խառնուրդ:

Օգտագործումը․
Դիմակը քսեք դեմքին և թողեք 3 րոպե, այնուհետև լվացեք ջրով: Կրկնեք մեկ շաբաթ անց։ Եթե ունեք զգայուն մաշկ, խառնուրդին ավելացրեք փոքր քանակությամբ ջուր:
Ինչու՞ է դա աշխատում․
- Կերակրի սոդան օգտակար է մաշկը շերտազատելու և մեռած բջիջները հեռացնելու համար, ինչպես նաև լվանում է դեմքի վրա կուտակված ցանկացած կեղտ:
- Թեյի ծառի յուղը չափազանց օգտակար է, հատկապես պզուկների դեպքում:
- Կիտրոնի հյութը նվազեցնում է պզուկների և արևի ազդեցությունից առաջացած տարիքային բծերի տեսքը: Արդյունքը Ձեզ պարզապես կզարմացնի:
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն