«Մեր Հակոբի հացն ուզում եմ մանրից ձեռից տանեմ». Կամո Սեյրանյանն ու դուստրը`Սիլվա Հակոբյանի և հոր կարգավիճակում

«Ռանդևու» հաղորդաշարի հյուրն էր Կամո Սեյրանյանը։

StarNews-ը հետևեց զրույցին։

Լինելով արտիստ, ով ծավալում է ակտիվ գործունեություն թե՛ Հայաստանում, թե՛ ՀՀ սահմաններից դուրս՝ Կամոն խոսեց ազգային արվեստի պահանջվածությունից.

«Կուզեմ կոնկրետ դուդուկ գործիքի մասին խոսել։ Դուդուկը բոլոր ժամանակներում ամենապահանջված հայկական գործիքն ա, որովհետև առանց դուդուկ Հայաստանում չկա ոչ մի տեսակի ծիսակատարություն։Դուդուկն իր տեղն ունի,բայց ցավում եմ ,որ ազգային գործիքներ ունենք,որոնք պահանջարկ չունեն»։

Բեմական գործունեությունից զատ, երկրպագուներն ակտիվ հետևելով` տեսնում են նաև մեկ այլ Կամոյի, ով բլոգ է վարում.

«Ես չեմ համարում, որ բլոգեր եմ։ Մտածված չեմ անում, ուղղակի սիրում եմ, խոհանոցն իմ հոբինա։ Սիրում եմ համով պատրաստել,նհամով ուտել՝ գուրման եմ»։

Խոսք եղավ նաև Սեդա Սեյրանյանի պրոդյուսերը լինելու փաստից և Կամո Սեյրանյանը հումորով ասաց.

«Մեր Հակոբի հացը ուզում եմ մանրից ձեռից տանեմ։ 10-15 տարի առաջ, միշտ Հակոբը Սիլվայի հետ էր։ Հիմա ես միշտ Սեդայի հետ եմ՝ դառել եմ Հակոբը։ Խորհուրդ կտամ իմ երաժիշտ այն ընկերներին, ում երեխաները բնությունից օժտված չեն տաղանդով, այդ երեխաները մեղք են, մեկա ժողովուրդը բոլորից լավա հասկանում»:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями: