StarNews-ը առաջինն էր հանդես եկել բացառիկ նորությամբ՝ հայտնելով, որ այսօր՝ ապրիլի 22-ին տեղի է ունենում Գևորգ Մկրտչյանի ու սիրելիի՝ Քրիստինա Հովհաննիսյանի հարսանեկան արարողությունը։
Երեկոյի ընթացքում Գևորգը անակնկալ երգով է ներկայացել`այն նվիրելով իր սիրելի մայրիկին: Անակնկալը հուզել է մայրիկին և բոլոր ներկաներին:
Նշենք, որ երեկոյի ընթացքում Քրիստինայի մայրիկը`Նելլին, շքեղ անակնկալով է հանդես եկել`զույգին նվիրելով բնակարան: