«Աստված չի ներելու մեզ». Նելլի Խերանյանը՝ Արցախում տիրող իրավիճակի մասին

ՀՀ վաստակավոր արտիստ Նելլի Խերանյանը անդրադարձել է Արցախում տիրող իրավիճակին՝ գրառում կատարելով:

«Արթնացա ու սկսեցի կարտոֆիլ տապակել հայրիկիս համար։ Անուշ բույրը տարածվեց տնով մեկ ու հիշեցի Հմայակ պապիս, ում ծնողները սպանվել էին Վանում ցեղասպանության արդյունքում։ Ամեն անգամ կարտոֆիլ տապակելիս քթի տակ երգում էր ու արտասվում, երևի մորն էր հիշում ու իրենց տան մեջ տարածված տապակած կարտոֆիլի անուշ բույրը։ Պապս չկա, կարտոֆիլ եմ տապակում , անուշ բույրա տարածվել, ես լաց չեմ լինում։ Արցախում մեր քույրերն ու եղբայրներն են ցեղասպանվում, մեր լուռ համաձայնությամբ։ Աստված չի ներելու մեզ»,- գրել է դերասանուհին:

Понравилась статья? Поделиться с друзьями: