Տորթ «Ծույլ տրյուֆել», որը պատրաստվում է թավայի մեջ ընդամենը կես ժամում․ նուրբ, փափուկ, համեղ ու հյութալի

Ընդամենը 30 րոպեում կարող եք պատրաստել այսպիսի փափուկ, նուրբ, ու հյութալի տորթ։ Այս տորթը ամբողջ ընտանիքին կհամախմբի մեկ բաժակ անուշահոտ թեյի շուրջ։

Անհրաժեշտ բաղադրիչները․

  • ալյուր՝ 150գ,
  • թթվասեր՝ 140գ,
  • շաքարավազ՝ 100գ,
  • ձու՝ 3 հատ,
  • մեղր՝ 70գ,
  • կակաո՝ 60գ,
  • փխրեցուցիչ՝ 8գ։

Կրեմի համար․

  • դառը շոկոլադ՝ 150գ,
  • սերուցք՝ 120գ,
  • թթվասեր՝ 0,5կգ,
  • վանիլին՝ 10գ,
  • շաքարի փոշի՝ 20գ։

Պատրաստումը․

Ձվերը շաքարավազով հարեք, մինչև փարթամ սպիտակ զանգված ստացվի: Ավելացրեք մեղրն ու թթվասերը, և ամեն ինչ միասին հարեք ևս 60 վայրկյան: Հաջորդը, ալյուրը, կակաոն, փխրեցուցիչը մաղեք և ավելացրեք մնացած զանգվածի վրա՝ առանց դադարի հարելով: Խմորը պետք է լինի հարթ, առանց գնդիկների:

Տաքացրած թավայի մեջ մի քիչ խմոր լցրեք  և հավասարաչափ բաշխելով՝ թխեք յուրաքանչյուր կողմից 3 րոպե։ Կրակը պիտի լինի թույլ, թավան կափարիչով ծածկված։ Նույնն արեք մնացած խմորի հետ, ստացվում է 3-4 հատ կորժ։

Այժմ պատրաստեք կրեմը։ Շոկոլադը բաժանեք կտորների և գցել տաքացրած սերուցքի մեջ։ Թողեք, որ սառի։ Առանձին միացրեք թթվասերը, շաքարավազը և վանիլինը։ Հարեք՝ մինչ փքուն զանգված ստացվի։ Ավելացրեք շոկոլադով սերուցքը և նորից հարեք։

Ստացված կրեմը քսեք կորժերին ու տորթ հավաքեք։ Կողքերը նույնպես պատեք կրեմով։ 2-3 ժամով տորթն դրեք սառնարանում, իսկ հետո էլ զարդարեք և մատուցեք։ Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

(Visited 125 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: