Տոնական սեղանի համար անչափ համեղ և հետաքրքիր աղցան, որը կհիացնի Ձեզ իր հաճելի համով

Անչափ համեղ աղցան, որը մատուցվում էր խորհրդային բազմաթիվ ռեստորաններում։ Լյարդը, կարող է փայլել բոլորովին նոր գույներով և տոնական սեղանին արժանի այլընտրանք լինել մսին ​​կամ ձկանը:

Անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․

  • Հավի լյարդ — 300 գրամ
  • Սոխ — 1 հատ
  • Մարինացված վարունգ — 2-3 հատ
  • Ձու — 1-2 հատ
  • Աղ, պղպեղ և մայոնեզ — ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակը․

Լվացեք հավի լյարդը և լցրեք թեթև աղաջրի մեջ և խաշեք այնքան, մինչև փափկի, մոտ 20 րոպե: Դրանից հետո քամեք և թողեք սառչի: Ապա եփեք ձվերը։ Այդ ընթացքում սառեցված լյարդը կտրատեք միջին չափի կտորներով։

Ապա կտրատեք սոխը և լցրեք լյարդի վրա: Ցանկության դեպքում սոխը կարող եք մարինացնել քացախով։ Մարինացված վարունգը և ձվերը կտրատեք խորանարդաձև։ Ավելացրեք մայոնեզ ըստ ճաշակի, աղ ու պղպեղ և լավ խառնեք: Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: