Ամանորյա տոները մոտ են և մենք սիրում ենք շատ տարբեր աղցաններ պատրաստել։ Այսօր կառաջարկեմ մի հետաքրքիր աղցանի բաղադրատոմս, այն պատրաստվում է արագ, բայց ստացվում է շատ համեղ։ Աղցանի հիմքը հավի միսն է, կրծքի ֆիլեն իդեալական կլինի։
Անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․
- Երկու խաշած կարտոֆիլ
- Երեք խաշած ձու
- Հալած պանիր՝ 100գ
- Հազար կամ պեկինյան կաղամբ՝ ավելի շատ զարդարման համար
- Բուսական յուղ միսը տապակելու համար
- Մայոնեզ
Պատրաստման եղանկը․
Հավի կրծքամիսը կտրատեք բարակ շերտերով և տապակեք մոտ 5-7 րոպե։ Աղ, պղպեղ ավելացրեք ըստ Ձեր ճաշակի կարող եք ավելացնել նաև այլ համեմունքներ։ Հազարը կամ պեկինյան կաղամբը կտրատեք և դասավորեք մատուցման լայն ափսեի մեջ։ Տապակած հավը առանց ձեթի հավասար շերտով լցրեք տերևների վրա։ Մնացած կանաչիները մանր կտրատեք և շաղ վեք հավի մսի վրա, ապա մայոնեզի ցանց արեք։ Հաջորդը խաշած կարտոֆիլի շերտն է:
Որպես կանոն, աղցանների համար կարտոֆիլն ու ձուն նախապես պետք է եփեք։ Ապա անցկացնեք քերիչով և լցրեք կանաչու վրա ու նորից մայոնեզով ցանց արեք: Առանձնացրեք եփած ձվերի դեղնուցներն ու սպիտակուցները։ Դեղնուցները քերիչով մանրացրեք և շաղ տվեք կարտոֆիլի վրա։ Նորից մայոնեզի ցանց արեք: 100 գրամ պանիրն ու ձվի սպիտակուցը մանրացրեք ու լավ խառնեք ու լցրեք դեղնուցի վրա։ Կրկին քսել մայոնեզ: Աղցան մատուցելուց առաջ ավելի լավ է մոտ կես ժամով թողնեք սառնարանում, այն ավելի համեղ կստացվի։ Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն