Որպեսզի նախաճաշը սննդարար լինի, արժե ավելի շատ թարմ բանջարեղեն ավելացնել։ Կարող եք վերցնել բուլղարական պղպեղ և լոլիկ, որոնք լավ համադրվում են պանրի և խոզապուխտի հետ։ Կարող եք նաև սունկ ավելացնել։ Եթե Դուք իսկապես սիրում եք սունկ, ապա այս ուտեստը անպայման կդառնա Ձեր ամենասիրելին:
Պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․
- Հաց 200 գ
- Բուլղարական պղպեղ 1 հատ
- Լոլիկ 1 հատ
- Խոզապուխտ 80 գ
- Կոշտ պանիր 100 գ
- Մայոնեզ 1 ճ.գ.
- Կանաչ սոխ ըստ ճաշակի
- Ձու 1 հատ
- Օրեգանո 0,5 թ․գ․
- Աղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Լոլիկն ու բուլղարական պղպեղը լավ լվացեք, ապա մանր կտրատեք։ Կանաչ սոխը նույնպես մանր կտրատեք և լցրեք բանջարեղենի վրա։ Խոզապուխտը կտրատեք փոքր խորանարդիկներով և լցրեք մնացած բաղադրիչների վրա։ Պանիրն անցկացրեց քերիչով և լցրեք բանջարեղենի և խոզապուխտների վրա։ Առանձին տարայի մեջ լցրեք ձուն, մայոնեզը, աղն ու օրեգանոն։
Խառնեք մինչև համասեռ զանգված ստացվի և լցրեք մնացած բաղադրիչների վրա և ամեն ինչ լավ խառնեք։ Հացը կտրատեք շերտերով և դասավորեք ջեռոցի տապակի մեջ: Նախապես պատրաստված զանգվածը քսեք հացի վրա և 7 րոպեով դրեք 200 աստիճանի տակ տաքացրած ջեռոցում։ Մատուցելիս սենդվիչների վրա շաղ տվեք մանրացրած կանաչիներ: Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն