Այս համեղ ուտեստի պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․
- Աղացած միս — 400 գ
- Սոխ — 1 հատ
- Գազար — 1 հատ
- Սխտոր — 1 պճեղ
- Սպիտակ լոբի — 250 գ

- Տոմատի մածուկ կամ լոլիկ
- Աղ և պղպեղ — ըստ ճաշակի
- Բուսական յուղ — 2 ճ․գ․
- Մաղադանոս — մի քանի ճյուղ
- Շաքարավազ — ըստ ցանկության
- Սպագետի — 150 գ

Պատրաստման եղանակը
Թավայի մեջ տապակեք սոխն ու գազարը։ Ավելացրեք աղացած միսը և շարունակեք լավ տապակել։ Տոմատի մածուկը լցրեք մեկ բաժակ եռման ջրի մեջ լավ խառնեք և լցրեք մսի վրա։ Եփեք մոտ 10 րոպե։
Ապա ավելացրեք պահածոյացված լոբին՝ առանց հյութի։ Համեմեք սխտորով, աղով և պղպեղով ըստ ճաշակի։ Եփեք մոտ 5 րոպե։ Սպագետին նախապես եփեք և լցրեք մսի վրա։ Ավելացրեք մանր կտրատած կանաչիներ և խառնեք։ Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն