Բաղադրիչներ
- հավի ֆիլե — 400 գ
- հավկիթ — 4 հատ
- կարտոֆիլ — 4 հատ
- սոխ — 1 գլուխ
- վարունգ — 2 հատ
- սամիթ — մի քանի ճյուղ
- աղ — ըստ ճաշակի
- մայոնեզ — 10 ճ/գ
- լորի ձու — 4 հատ
- բուսայուղ — տապակելու համար
- պանիր — 100 գ
- պանիր հալված — 60 գ
Պատրաստման եղանակը
Հավի ֆիլեն աղաջրի մեջ եփում ենք: Հավկիթն ու լորի ձվերը խաշում ենք և կեղևազրկում: Սոխը երկար-երկար կտրատում ենք, վրան ջուր լցնում և մի քիչ այդպես թողնում: Կարտոֆիլը նույնպես երկար-երկար կտրատում ենք:

Կարտոֆիլները տապակում ենք, դնում ենք անձեռոցիկի վրա, որպեսզի բուսայուղը դուրս գա:

Կանաչիները կտրատում ենք, հավի ձվերն ու պանիրն անցկացնում քերիչով:

Հավի ֆիլեն և վարունգները կտրատում ենք:

Մեծ մատուցվող ամանի մեջ լցնում ենք սոխը (ջուրը թափում ենք), վրան լցնում հավի ֆիլեն և քսում ենք մայոնեզը: Վրան շարում ենք վարունգները:

Կրկին մայոնեզ ենք քսում և լցնում հավի ձվերը:

Լցնում ենք պանիրն այնպես, որ մեջտեղը մի փոքր խորություն առաջանա:

Լցնում ենք կանաչին:

Կողքերը շարում ենք կարտոֆիլները:

Լորի ձվերը 2 մասի ենք բաժանում: Հանում ենք դեղնուցները, ավելացնում մի փոքր մայոնեզ, հալած պանիր և կանաչի ու պատառաքաղով խառնում ենք: Զանգվածը լցնում ենք լորի ձվերի մեջ:

Զարդարում ենք աղցանը և մատուցում:

Յուրահատուկ աղցան, որը կդառնա Զատիկի զարդը։