Անհրաժեշտ բաղադրիչներն են.
- Կես կիլոգրամ խնձոր,
- Կես կիլոգրամ յուղազերծ կաթնաշոռ,
- 100 գ շաքարավազ,
- 30 գ կարագ,
- Երկու ձու,
- 10 գ վանիլային շաքար,
- Մեկ կամ երկու ճաշի գդալ թթվասեր,
- Մեկ լավաշ:

Եկեք սկսենք պատրաստումը.
Նախ լվացեք խնձորները, մաքրեք կեղևներից և սերմերից: Դրանից հետո կտրեք փոքր խորանարդիկներով:
Տաքացրեք տապակը, ավելացրեք մի կտոր կարագ, հալեցրեք և դրա մեջ լցրեք խնձորները: Եփեք միջին կրակի վրա 5 րոպե:
Կաթնաշոռը լցրեք խորը ամանի մեջ, ավելացրեք երկու տեսակի շաքարավազները, հարեք ձվերի հետ պատառաքաղով այնքան, մինչև ստացվի համասեռ զանգված:

Լավաշը փռեք սեղանին և կաթնաշոռի միջուկը քսեք դրա վրա, իսկ վերևից լցրեք խնձորը:
Լավաշը փաթաթեք ռուլետի պես և դրեք յուղաթղթով ծածկված տապաակի վրա:
Ռուլետի վրա քսեք թթվասեր և դրեք ջեռոցում, որը նախապես տաքացված պետք է լինի մինչև 180 °: Թխելու ժամանակը մոտավորապես 35 րոպե է: Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն