
Առաջարկում ենք պատրաստել պելմենին այս բաղադրատոմսով: Պելմենիները ստացվում են չափազանց համեղ, իսկ կարևորն այն է, որ չեն քանդվում և իրար չեն կպչում:
Անհրաժեշտ բաղադրիչները.
- Ալյուր — 1 կգ․
- Միս — 500 գր․
- Սոխ -1 գլուխ
- Ձու — 1-2 հ․
- Կանաչիներ թարմ՝ սամիթ, համեմ
- Կարագ և ձիթայուղ
- Աղ և պղպեղ
- Դափնու տերև
- Գոլ ջուր — 400-500 գր․
Պատրաստման եղանակը
- Ալյուրը լցնել խորը տարայի մեջ, վրան 2 թ․ գդ աղ լցնել, մեջտեղում փոսիկ անել և գոլ ջուր լցնել կենտրոնում (200 գրամանոց բաժակով 2 բաժակ), ձեռքով սկսում եք խառնել զանգվածը՝ ընթացքում ըստ անհրաժեշտության ալյուր կամ ջուր ավելացնելով։ Այնքան եք խառնում, որպեսզի ստացվի ահա այսպիսի խմորի զանգված, որը հեշտությամբ առանց մատներին կպչելու գնդիկների կկարողանաք վերածել,
- Ահա այս մեծության գնդեր պատրաստելուց հետո, հարկավոր է խմորի վրա սրբիչ կամ խոհանոցային ցելոֆան քաշել, որպեսզի կեղև չկապի գնդերի վրա, դրանք պետք է թողնել մոտ 15-20 րոպե հանգստանալու համար,
- Այդ ժամանակահատվածը պետք է օգտագործել միջուկը նախապատրաստելու համար,
- Սոխը քերիչով անցկացնել կամ մսի հետ աղալ,
- Կանաչիներ մանր կտրատել, եթե թարմ չունեք ձեռքի տակ կարելի է նաև օգտագործել չորացրած կամ սառեցրած տարբերակով,
- Միսը հարկավոր է երկու անգամ անցկացնել մսաղացով, որպեսզի այն հնարավորինս լուծված զանգվածի նմանվի,
- Վրան ավելացնում ենք սոխը, կանաչին, ձուն,
- Աղ և պղպեղ ենք անում և մեր դեպքում ձեռքով ենք խառնում, որպեսզի լավ միաձուլվեն բաղադրիչները և իհարկե, տնային տնտեսուհու ձեռքը ուտելիքին կպնելուց ուտեստին փոխանցվում է նրա ողջ սերն ու ջերմություն,

- Այժմ խմորը բացելուց հետո վերցնում ենք պելմենի պատրաստելու սարքը, վրան լավ ալյուր անում, որի վրա էլ փռում ենք նախապես բացված խմորը,
- Թեյի գդալով փոսիկներում միս ենք դնում գնդիկներով,
- Վրայից նոր խմորի շերտ ենք դնում, կարելի է նորից ալյուր ցանել և գրդնակում ենք,
- Կտրատված պելմենիի հատիկները եփելու համար գազօջախի վրա դրված կաթսայով եռացող ջրին ավելացնում ենք դափնու տերևներ, աղ և սև պղպեղ և պելմենիները լցնում այդ ջրի մեջ,
- Փոքրիկ գաղտնիք, որպեսզի պիլմենիները չկպնեն իրար կամ չքանդվեն այս ջրի մեջ նաև ձիթայուղ ենք մի փոքր ավելացնում,
- Մոտ 5-7 եփելուց հետո հանում ենք եփված պելմենիները ջրից,
- Մատուցելիս վրան սև պղպեղ ենք ցանում և կարագ ավելացնում, որը կարող եք փոխարինել թթվասերով կամ մածունով։

Բարի ախորժակ։