Պարզապես քերիչով անցկացնում եմ դդմիկն ու կարտոֆիլը․․․ Ստացվում է ամենահամեղ ու օգտակար ջեռեփուկը, որ երբևէ փորձել եմ

Կարտոֆիլից ու դդմիկից ջեռեփուկ՝ համեմված կանաչիներով, անուշաբույր համեմունքներով․․․ Պարզ, բայց շատ ախորժելի ու համեղ ընթրիք, որը կօգնի ավելի զանազան դարձնել առօրյա սննդակարգը։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

կարտոֆիլ խոշոր՝ 3 հատ

դդմիկ՝ 2 հատ

ձու՝ 3 հատ

ձեթ

ալյուր՝ 1 բաժակ

փխրեցուցիչ՝ 1թ․գ․

ցանկացած տեսակի պանիր կամ մոցարելա՝ 120գ

տոմատի մածուկ կամ կետչուպ

կարմիր պղպեղ, աղ, համեմունքներ, կանաչի, սխտոր

Պատրաստման եղանակ․

Դդմիկն անցկացնել խոշոր քերիչով, համեմել աղով ու խառնել, թողնել 5 րոպե, լավ քամել ու տեղափոխել մեծ տարայի մեջ։

Կարտոֆիլն անցացնել խոշոր քերիչով, սառը ջուր լցնել և թողնել 5 րոպե։ Լավ քամել, որպեսզի ազատվեք կրախմալից։

Կանաչին ու սխտորը մանր կտրատել։

Ձուն հարել, ավելացնել ալյուրն ու փխրեցուցիչը, աղն ու համեմունքները։

Խառնել կարտոֆիլը, դդմիկը, կանաչին, սխտորը։

Բանջարեղենը լցնել խմորի մեջ, խառնել։

Տապակը ծածկել յուղաթղթով, ձեթ քսել։

Լցնել բանջարեղենային զանգվածը, հարթեցնել։

Տոմատի մածուկ քսել։

Դասավորել մոցարելան կամ էլ քերած/կտրատած պանիր լցնել։

Եփել նախապես տաքացրած ջեռոցում՝ 180 ջերմաստիճանի ներքո, մոտ 1 ժամ։

Մատուցելուց առաջ մանրացրած սամիթ լցնել։

Ջեռեփուկը ցանկալի է մատուցել սխտորով, կանաչիով ու թթվասերով կամ մայոնեզով սոուսի հետ։

Բարի ախորժակ։

Նյութը պատրաստեց Տեղեկատու կայքը

(Visited 195 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: