Պատրաստեք մեղրով տորթ լեհական բաղադրատոմսով. համոզված եղեք, որ այն շատ դուր կգա քաղցրասերներին

Բաղադրիչներ

  • Խմորի համար՝
  • կարագ — 100գր
  • շաքարավազ — 120գր
  • ձու — 3 հատ
  • մեղր — 250գր
  • սոդա — 1թ/գդ
  • ալյուր — 350գր
  • Կրեմի համար՝
  • սերուցք 30-35% յուղայնությամբ — 500մլ
  • թթվասեր — 750գր
  • շաքարի փոշի — 120գր
  • կոնյակ — 1ճ/գդ

Պատրաստման եղանակ

Կաթսայի մեջ լցնում ենք կարագը, շաքարավազը, ձուն, մեղրն ու սոդան և դնում ջրի գոլորշու վրա, որպեսզի հալվի: Ապա տեղափոխում ենք կաթսան միջին կրակի վրա, տաքացնում (անընդհատ խառնելով), եփում 5 րոպե և հանում կրակի վրայից:
Ստացված զանգվածին ավելացնում ենք ալյուրն ու խառնում(պետք է ստացվի ջրիկ խմոր): Պատրաստի խմորը փակում ենք կափարիչով և տեղափոխում սառնարան 8-12 ժամ:

Բաժանում ենք խմորը 8 գնդի, թողնում ենք 2-3 գունդը մնացած գնդերը դնում ենք սառնարան, որպեսզի խմորը չհալվի:
Մեզ պետք կգա 3 նույն չափսի պերգամենտային թուղթ(2-ի վրա հերթականությամբ կգրտնակենք խմորը ու կթխենք ջեռոցում, իսկ 1-ի վրա կսառեցնենք պատրաստի կորժերը):
Պերգամենտային թղթի վրա շաղ ենք տալիս մի փոքր ալյուր, ապա վրան գրտնակում ենք խմորի գունդը, բացում և կտրում 25սմ տրամագծով շրջան:
Պատրաստի շերտերը պերգամենտային թղթով և կտրատված խմորի կտորներով դնում ենք ձևամանի մեջ և թխում ջեռոցում 5 րոպե 180 աստիճանում:

Պատրաստի կորժերը դնում ենք պերգամենտային թղթի վրա, որ սառչի իսկ թխված խմորի կտորները մանրացնում ենք բլենդերի միջոցով:
Կրեմի համար հարում ենք սերուցքը, շաքարի փոշին ու կոնյակը:
Առանձին ամանի մեջ ձեռքի հարիչով հարում ենք թթվասերն ու ավելացնում սերուցքային զանգվածի վրա: Ստացված կրեմը խառնում ենք, քսում կորժի վրա և ծածկում մյուս կորժով:
Կրկնում ենք նույն գործողությունը մինչև կորժերը վերջանան, ապա ամբողջությամբ պատում ենք տորթը կրեմով ու վրան շաղ ենք տալիս մանրացված թխվածքի կտորները:

Թողնում ենք, որ կրեմը ներծծվի 7-8 ժամ և մատուցում:

Լեհական մեղրով տորթի վրա մանրացված թխվածքի փոխարեն կարելի է լցնել կոկոսի քերուկ սպիտակ տորթ ստանալու համար

Նյութի աղբյուր՝ http://www.cooks.am/%D5%AC%D5%A5%D5%B0%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%A5%D5%B2%D6%80%D5%B8%D5%BE-%D5%BF%D5%B8%D6%80%D5%A9/

Понравилась статья? Поделиться с друзьями: