Չինական կաղամբով  համեղ և արագ պատրաստվող աղցանի բաղադրատոմս, որի համից հաստատ չեք կշտանա

Աղցանի պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․

  • Չինական կաղամբ — 1/2
  • Ձու — 2 հատ
  • Աղ
  • Եգիպտացորեն — 80 գ
  • Կանաչ սոխ — փոքր փունջ
  • Մայոնեզ
  • Աղացած սև պղպեղ։

Պատրաստման եղանակը․

Աղցանի համար կպահանջվի չինական կաղամբի կեսը։ Նախ կտրատեք այն բարակ շերտերով։ Երկու ձուն հարեք մի պտղունց աղով և տապակեք մի փոքր բուսայուղի մեջ։ Պետք է ստանաք երկու բարակ ձվաբլիթներ։

Կտրատեք բարակ շերտերով և լցրեք կաղամբի վրա: Կանաչ սոխը մանր կտրատեք և պահածոյացված եգիպտացորենի հետ միասին լցրեք պատրաստված բաղադրիչների վրա: Ավելացրեք 1-2 ճ.գ. կիտրոնի հյութ.

Համեմեք մայոնեզով (կարելի է նաև ավելացնել բուսայուղ, կամ մածուն), սև  պղպեղով՝ ըստ ճաշակի և խառնեք։ Աղցանը պատրաստ է։ Ստացվում է շատ համեղ, թեթև և միևնույն ժամանակ սննդարար։ Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: