Այսօրվա աղցանը նորություն կլինի Ձեր հյուրերի համար։ Անսովոր համային համադրությունները կհետաքրքրեն նույնիսկ ամենաքմահաճ հյուրերին: Աղցանը հարմար է ինչպես տոնական սեղանի, այնպես էլ ամենօրյա ճաշացանկի համար։
Անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․
- Հավի միս 200 գ
- պահածոյացված կանաչ ոլոռ 200 գ
- մայոնեզ 150 գ
- ճակնդեղ 150 գ
- կարտոֆիլ 150 գ
- ձու 3 հատ
- մանուշակագույն սոխ 80 գ
- սալորաչիր 80 գ
- քացախ 1 ճ.գ
- ջուր 70 մլ
- շաքարավազ 1 ճ.գ
- աղ 0,5 ճ
Պատրաստման եղանակը․
Նախապես խաշեք ճակնդեղը, կարտոֆիլը և ձուն։ Այս աղցանի մեջ հարմար կլինի հավի թե ազդրը, և թե կրծքամիսը։ Եթե սալորաչիրը կոշտ է, մի քանի րոպեով թրջեք ջրի մեջ, եթե փափուկ է, կարող եք անմիջապես օգտագործել։ Մարինադը պատրաստեք աղով, շաքարավազով, քացախով և ջրով։ Սոխը մանր խորանարդիկներով կտրատեք, լցրեք հեղուկի մեջ և թողեք 15 րոպե։ Առաջին շերտով լցրեք կարտոֆիլը։
Յուրաքանչյուր շերտի վրա պետք է քսեք մայոնեզ։ Հաջորդ շերտը մանրացված հավի միսն է, մայոնեզը, ապա մարինացված սոխը։ Հաջորդը կանաչ ոլոռի շերտն է, դրա վրա՝ մայոնեզը։ Ձվերն անցկացրեք քերիչով և շաղ տվեք ոլոռի վրա։ Սալորաչիրը մանր կտրատեք և լցրեք ձվի վրա։ Վերջնական շերտը խաշած և քերիչով անցկացված ճակնդեղն է։ Այս շերտի վրա ևս քսեք մայոնեզ և մի երկու ժամով դրեք սառնարանում։ Գրաֆ աղցան պատրաստ է։ Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն