Ցանկացած տնային տնտեսուհի կարող է պատրաստել դասական սենդվիչներ շպրոտներով, դրանք աներևակայելի տարածված են դեռ խորհրդային ժամանակներից, և իմ ընտանիքը նույնպես շատ է սիրում դրանք:
Բայց այսօր Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում ամանորյա սեղանին այս սենդվիչները մատուցելու անսովոր և հետաքրքիր տարբերակ, հուսով եմ, որ Ձեզ նույնպես դուր կգա այսպիսի օրիգինալ ամանորյա խորտիկը:
Պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․
- Բատոն — 1 հատ
- Շպրոտ — 1 բանկա
- Սերուցքային պանիր — 100-150 գ
- Մայոնեզ — 1 ճ.գ.
- Եփած ձու — 2 հատ
- Լոլիկ — 4-5 հատ
- Կանաչիներ — սամիթ, մաղադանոս կամ հազար
- Սև քնջութ և մի կտոր կարմիր քաղցր պղպեղ՝ ձևավորման համար
Այս համեղ խորտիկի պատրաստման եղանակը դիտեք ստորև ներկայացված տեսանյութում։ Ստացվում է անչափ համեղ, գեղեցիկ և իդեակալան կլինի Ձեր տոնական սեղանի համար։ Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն