Շատ փխրուն և անչափ համեղ ծաղկակաղամբ։ Պատրաստեք այս համեղ ուտեստն ու զարմացրեք մտերիմներին

Պատրաստման համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․

  • Ծաղկակաղամբ- 1 փոքր գլուխ
  • Լոլիկ- 2 հատ
  • Ձու- 3 հատ
  • Պանիր-50 գր.
  • Կաթ- 6-8 ճ/գ
  • Սամիթ- մի քանի ճյուղ
  • Բուսայուղ
  • Աղ։

Պատրաստմն եղանակը․

Առանձնացրեք ծաղկակաղամբի գլխիկները և մի քանի րոպե խաշեք աղաջրում:

Լոլիկները մի քանի րոպեով թողնեք եռման ջրի մեջ, ապա հեռացրեք կեղևները և կիսալուսնաձև կտրտեք կամ առանձին կտրտած մի քանի րոպե տապակեք բուսայուղի մեջ (ես վերջին ձևով եմ անում):

Ձուն հարեք, ավելացրեք կաթը, աղ, պղպեղ, կտրտած սամիթ և քերած պանիր:

Ձևամանը պատեք բուսայուղով և դրա մեջ շարեք ծաղկակաղամբը՝ արանքներում լցնելով տապակած լոլիկը, վերջում վրան լցրեք ձվի և կաթի զանգվածը:

Դրեք նախապես տաքացված ջեռոցում և թողնեք այնքան, մինչև պանիրը հալվի, իսկ ձուն եփվի: Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

(Visited 25 times, 1 visits today)
Понравилась статья? Поделиться с друзьями: