Շատ փափուկ և համեղ չամիչով բուլկիների բաղադրատոմս. կստացվի նույնիսկ սկսնակների մոտ

Չամիչով բուլկիները ստացվում են աներևակայելի համեղ: Դրանք թեթև են, անուշաբույր և հալվում են բերանում…

Բուլկիները շատ հեշտ են պատրաստվում, դրա համար պետք չէ պրոֆեսիոնալ խոհարար լինել, իսկ կարևորն այն է, որ պահանջվող բաղադրիչները ավելի քան հասանելի են բոլորին:

Անհրաժեշտ է.

  • ալյուր՝ 400գ
  • ջուր՝ 100մլ
  • չամիչ՝ 100գ
  • խմորիչ՝ 20գ
  • շաքարավազ՝ 2ճ.գ.
  • ձեթ՝ 2ճ.գ.
  • շաքարի փոշի՝ 1ճ.գ.

 

Պատրաստման եղանակ.

  • Տաք ջրով բաժակի մեջ լցնում ենք խմորիչը,  1ճ.գ. շաքարավազ և լավ խառնում ենք: Թողնում ենք 5-7 րոպե:
  • Առանձին տարայի մեջ մաղում ենք ալյուրը, ավելացնում 1ճ.գ. շաքարավազը և խառնում: Իսկ հետո ավելացնում ենք նաև խոմրիչային զանգվածը և ձեթը: Սկզբում խառնում ենք գդալով, իսկ հետո խմոր ենք հունցում ձեռքով: Պատրաստի խմորը ծածկում ենք սրբիչով և թողնում ենք 2 ժամ, ցանկալի է որևէ տաք տեղում:
  • Չամիչը լվանում ենք և սրբիչով չորացնում:
  • Պատրաստի խմորին ավելացնում ենք չամիչը և խառնում: Խմորից փոքր գնդիկներ ենք պատրաստում և դնում նախապատրաստած ջեռոցի տապակի մեջ:
  • Ջեռոցը տաքացնում ենք մինչ 180 աստիճան, իսկ բուլկիները թխում ենք 20-25 րոպե:
  • Պատրաստի բուլկիներին շաքարի փոշի ենք ցանում և հյուրասիրում:

Բարի ախորժակ…

ԱՂԲՅՈՒՐ

Понравилась статья? Поделиться с друзьями: