Շատ-շատ պարզ, բայց անհավանական համեղ «Ֆրանսիական» աղցան։
Սիրում եմ այս աղցանը նրա համար, որ պատրաստվում է շատ արագ, պարզ և բաղադրիչները հասանելի են։ Բացի այսքան դրական կողմերից, այն նաև շատ օգտակար է։ Ես այն պատրաստում եմ ընդամենը 15 րոպեում։ Պատրաստի բաղադրիչները անկացնում եմ քերիչով և միանգամից լցնում աղցանի ամանի մեջ։ Ստացվում է շատ արագ և համեղ։
Մեզ հարկավոր է՝
- 2 խնձոր,
- 4 եփած ձու,
- 2 թարմ գազար,
- մայոնեզ,
- սոխ,
- պանիր։
1 շերտ — շոգեխաշած սոխ (ես պատրաստում եմ առանց սոխի), մայոնեզ։
2 շերտ — 1 խնձոր, քերեք խոշոր քերիչով, պատեք մայոնեզով։
3 շերտ — 2 ձու, քերեք խոշոր քերիչով, պատեք մայոնեզով։
4 շերտ — 1 գազար, քերեք մանր քերիչով, մայոնեզ։
5 շերտ — պանիր, քերեք մանր քերիչով։
Կրկնում ենք շերտերը՝ 1 խնձոր, 2 ձու, 1 գազար, պանիր։
Բարի ախորժակ: