Բաղադրամասեր
Խմորի համար ՝ ալյուր – 4 ճ/գ, բուսայուղ – 1 սուրճի բաժակ, ձու – 1 հատ, ջուր․
Միջուկի համար ՝ սուլուգունի պանիր – 70 գ, մաղադանոս, չորացրած անանուխ։
Պատրաստման եղանակը․ Տասը կարկանդակ պատրաստելու համար ալյուրը, բուսայուղը, ձուն, ջուրը (որպեսզի խմորը շատ պինդ չլինի) խառնել և խմորը հունցել:
Միջուկի համար քերիչով անցկացնել սուլուգունի պանիրը, ավելացնել մանր կտրատած մաղադանոսն ու չորացրած անանուխը, որից հետո կպցնել կարկանդակների եզրերը։
Տապակել եռացող բուսական յուղի մեջ 7-8 րոպե։
Աղբյուր՝ xohanoc.am