Շատ համեղ աղցան, և ամենակարևորը, այն պատրաստվում է արագ, պարզ և մատչելի ապրանքներից։ Աղցանն ունի շատ գեղեցիկ տեսք: Աղցան պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է ապխտած հավ 300 գրամ։ Հավի ոտքերի մաշկը հեռացրեք, միսը կտրատեք մանր խորանարդիկներով։
Հետո վերցրեք աղցանների համար ձևավորող օղակ, դրեք մայոնեզով յուղված ափսեի մեջ և լրացրեք ապխտած հավի առաջին շերտը։ Մի փունջ կանաչ սոխը մանր կտրատեք։ Կարող եք վերցնել սովորական սոխ և մարինացնել, բայց կանաչ սոխով ավելի նուրբ և համեղ է ստացվում։
Մայոնեզով ցանց արեք մսի վրա և լցրեք մանր կտրատած սոխը: Երկու խաշած կարտոֆիլն անցկացրեք խոշոր քերիչով, իսկ եթե կարտոֆիլը թխեք ջեռոցում, ավելի համեղ կստացվի։ Հաջորդ շերտով լցրեք կարտոֆիլը և նորից բարակ շերտով մայոնեզով ցանց արեք, շաղ տվեք մի քիչ աղացած սև պղպեղ։
Առանձրացրեք խաշած ձվի սպիտակուցներն ու դեղնուցները։ Հաջորդ շերտով լցրեք քերիչով անցկացված դեղնուցները և հարթեցրեք։ Պանիրն անցկացրեք խոշոր քերիչով ու լցրեք ձվի դեղնուցների վրա։ Պանրն ավելի լավ է չխնայեք ու որակյալը գնեք։
Պանրի վրա մայոնեզով նորից բարակ ցանց արեք և վերջին շերտով լցրեք քերիչով անցկացված ձվի սպիտակուցը։ Աղցանը շատ գեղեցիկ ու համեղ է ստացվում։ Խորհուրդ եմ տալիս փորձեք, այն Ձեզ անպայման դուր կգա: Բարի ախորժակ։
Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն