Շատ ախորժելի աղցանի պարզ բաղադրատոմս, որը կզարմացնի Ձեզ իր հաճելի համով 

Այս աղցանը խորհուրդ եմ տալիս պատրաստել տոնական սեղանի համար։ Ստացվում է շատ համեղ և հյութալի։ Դրա մեջ պարունակվող բաղադրիչներն ամենապարզն են, բայց աղցանը ստացվում է ախորժելի և ունի շատ յորահատուկ համ։ Անպայման փորձեք և համից հաստատ չեք կշտանա։

Անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները․

  • 2 խաշած գազար,
  • 1 ապխտած հավի կրծքամիս,
  • 1 փունջ կանաչ սոխ,
  • 270 գ մարինացված սունկ,
  • 4-5 եփած ձու,
  • 1 բանկա սև ձիթապտուղ
  • 3 հատ խորոված բուլղարական պղպեղ
  • 100 գ պանիր
  • Մայոնեզ.

Պատրաստման եղանակը

Եփած գազարը, ձուն և պանիրը անցկացրեք քերիչով՝ յուրաքանչյուրը առանձին։ Ջեռոցում խորովեք պղպեղը, մինչև մի փոքր սևանա: Ծածկեք տոպրակով 10-15 րոպեով, ապա դրանից զգուշորեն հեռացրեք մաշկը և սերմերը:

Պղպեղը կտրատեք փոքր խորանարդիկներով։ Խորանարդաձև կտրատեք հավի միսը, սոխը, ձիթապտուղը (օղակներով) և թթու սունկը։ Այժմ եկեք հավաքենք աղցանը: Ես դա անում եմ ձևամանի մեջ՝ բոլոր շերտերի վրա մայոնեզ քսելով։

1-ին շերտ՝ խաշած գազար

2-րդ շերտ՝ ապխտած հավի միս

3-րդ շերտ՝ կանաչ սոխ

4-րդ շերտ՝ թթու սունկ

5-րդ շերտ՝ սև ձիթապտուղ

6-րդ շերտ՝ խորոված պղպեղ

7-րդ շերտ՝ պանիր

Վերջինը ձվի շերտն է, որը չպատեք է պատեք մայոնեզով։ Թողեք, որ աղցանը մնա սառնարանում մոտ 30 րոպե, որից հետո կարող եք մատուցել: Բարի ախորժակ։

Նյութը հրապարակման պատրաստեց ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Понравилась статья? Поделиться с друзьями: